Բժիշկ Կոմարովսկին նշել է որովայնային ցավի դեպքում անհապաղ բժշկի դիմելու պատճառները
Ավելին՝ Newsarm.live
Բժիշկ և հաղորդավար Եվգենի Կոմարովսկին նշել է որովայնային ցավի դեպքում անհապաղ բժշկի դիմելու պատճառները: Այս մասին նա գրել է իր ինստագրամյան էջում: Հոդվածը վերցրել ենք lenta.ru կայքից:
Կոմարովսկու համաձայն՝ բուժօգնությունն անհրաժեշտ է, եթե ցավը տեղակայված է որովայնի ներքևի աջ կողմում, եթե կղանքում կամ փսխման զանգվածներում արյան հետքեր կան, ինչպես նաև միզարձակման հետ կապված ցանկացած խնդրի առկայության դեպքում:
Բացի այդ, մասնագետը խորհուրդ է տալիս բժշկի դիմել, երբ փորի ցավը զուգակցվում է մաշկի արտահայտված դժգունությամբ և քրտնքի, փորկապության, մարմնի բարձր ջերմաստիճանի, ցանի կամ քնկոտության հետ:
Երեխաների որովայնի ցավը հաճախ կապված է լինում գազի բարձր արտադրության, աղիքային սպազմի կամ անժամանակ դեֆեկացիայի հետ: Եթե ցավը տեղակայված է որովայնի կենտրոնական հատվածում՝ պորտի շուրջը, ապա բժշկի դիմելու կարիք չկա: Ցանկացած այլ հատվածի ցավի դեպքում խորհուրդ է տրվում երեխային տանել բժշկական ստուգման:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը