Ալիևի հայտարարությունը՝ Պուտինի և Փաշինյանի հետ հանդիպումից հետո
Ավելին՝ Newsarm.live
Հայաստանը երկաթուղային հաղորդակցում կստանա Ռուսաստանի հետ, իսկ Ադրբեջանը՝ Հայաստանի տարածքով ուղիղ միջանցք՝ դեպի Նախիջևան: Մոսկվայում Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո այս մասին հայտարարել է Իլհամ Ալիևը: Նյութը վերցրել ենք «РИА Новости»-ից:
-Ավելի քան երեսուն տարի անց, Ադրբեջանը Հայաստանի տարածքով տրանսպորտային հաղորդակցման միջոցով կվերականգնի հաղորդակցումը Նախիջևանի հետ, - ասել է նա, - Հայաստանը մուտք կստանա դեպի Ռուսաստան և Իրան, իսկ մենք՝ դեպի թուրքական շուկա: Բացի այդ, կմիավորվեն թուրքական և ռուսական երկաթուղային զարկերակները:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը