«Բարսելոնայի» նախագահի պաշտոնի համար կպայքարեն 4 թեկնածուներ
4 թեկնածուներ անհրաժեշտ քանակությամբ ստորագրություններ են ներկայացրել կատալոնական «Բարսելոնայի» նախագահական ընտրությանը մասնակցելու համար, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
Ժոան Լապորտան, Վիկտոր Ֆոնտը, Տոնի Ֆրեյշան ու Էմիլի Ռուսոն կարողացել են հավաքել նվազագույնը 2257 ստորագրություններ, որպեզի գրանցվեն որպես թեկնածու:
Խորդի Ֆերեն, Խավյեր Վիլահոանան, Ագուստի Բենեդիտոն, Լուիս Ֆերնանդես Ալան ու Պեպե Ռիերան չէր կարողացել հավաքել անհրաժեշտ քանակության ստորագրություններ և դուրս են մնացել հետագա պայքարից:
Ամենաշատ ստորագրություն հավաքել է Լապորտան (10 272), որին հաջորդում են Ֆոնտը (4 713), Ֆրեյշան (2 822) ու Ռուսոն (2 510):
«Բարսելոնայի» նախագահի ընտրությունը տեղի կունենա 2021 թվականի հունվարի 24-ին: Այդ պաշտոնը թափուր էր դարձել Խոսեպ Մարիա Բարտոմեուն հրաժարականից հետո: Բարտոմեուն կատալոնական ակումբը ղեկավարում էր 2014 թվականից: Վերջերս «Բարսելոնայի» նախագահի պաշտոնակատար էր նշանակվել Կարլես Տուսկետսը: