Օդի ջերմաստիճանը կբարձանա 4-6 աստիճանով. առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում՝ հունվարի 10-ի ցերեկը, 11-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 14-ի երեկոյան առանձին շրջաններում, 15-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ։ Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է ամպամածություն և մառախուղ։
Քամին՝ հարավային՝ 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը հունվարի 10-13-ն աստիճանաբար կբարձանա 4-6 աստիճանով:
«Հայպետհիդրոմետ»-ից NEWS.am-ին հայտնում են, որ Երեւանում հունվարի 10-ի ցերեկը, 11-13-ը սպասվում է ամպամածություն և մառախուղ։
Հունվարի 14-ի ուշ երեկոյան ժամերին, 15-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն:
Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի -6-8, վաղը ցերեկը՝ -4 -6:
Օդի ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում գիշերը՝ -11 -16, ցերեկը՝0 -3,
Կոտայքի լեռներում գիշերը՝ -10-13, ցերեկը՝0 +4,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ -10 -13, ցերեկը՝ -6 -9,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -6 -11, ցերեկը՝ 0 +5,
Լոռիում գիշերը՝ 0-3, ցերեկը՝ +11+16,
Տավուշում գիշերը՝ 2+7, ցերեկը՝ +13+18
Արագածոտնի լեռներում գիշերը՝ -10-13, ցերեկը՝ -2 +2,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ -10-12, ցերեկը՝ -6-9,
Արարատում գիշերը՝ -6-10, ցերեկը՝ -5-8,
Արմավիրում գիշերը՝ -6-10, ցերեկը՝ -5-8,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -10-15, ցերեկը՝ 0 +4,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ -6-10, ցերեկը՝ -5-8,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ -2-5, ցերեկը՝ +12+17,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ -3-8, ցերեկը՝ +10+15,
Արցախում գիշերը՝ 2+7, ցերեկը՝ +15+20: