Արթուր Վանեցյանը՝ արտախորհրդարանական քաղաքական դաշտի ընդդիմադիր ֆավորիտ գործիչ
PoliticsՏպավորությունն այնպիսին է, որ համավարակի պատճառով, ողջ մոլորակը գտնվում է դադարի ռեժիմում, իսկ քաղաքական կյանքը մոռացության է մատնված: Այս պայմաններում դեռ երկար ժամանակ հնարավոր չի լինի որևէ քաղաքական նախաձեռնություն իրականացնել, բայց դա ամենևին էլ չի նշանակում, որ արտախորհրդարանական ըննդիմադիր քաղաքական ուժերը չեն կարող ակտիվ գործունեություն ծավալել: Չնայած, տպավորությունն այնպիսին է, որ ՀՀ իշխանությունները որոշել են անժամկետ օգտվել ստեղծված իրավիճակից, հասկանալով, որ որքան երկար ձգձգվի այս անորոշ իրավիճակը, այնքան ավելի երկար հնարավոր կլինի կասեցնել ընդդիմադիր ուժերի կոնսոլիդացի հնարավորությունը:
Սակայն հաշվարկները ցույց են տալիս, որ քաղաքականություն մուտք գործելու հայտ ներկայացրած ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը շարունակում է մնալ արտախորհրդարանական քաղաքական դաշտի ֆավորիտ ընդդիմադիր գործիչներից, և առաջին իսկ հնարավորության դեպքում կարճ ժամանակում նրան կհաջողվի ստանձնել ըննդիմադիր քաղաքական ուժի լիդերի դերը, որի կարիքը մեր երկրում գնալով աճում է: