Դավադիր ստահակին դեռեւս սատարող պատգամավորները նրա համար ոչ ուսապարկ են, ոչ դուխով գլխարկ, ոչ էլ սելֆիի ձող. Արմեն Աշոտյան
SocityԱրմեն Աշոտյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է ՝
Հին Հռոմում սելֆիի ձողիկ չկար։
Բայց կար այս մի փայտիկը, որ կոչվում էր քսիլոսպոնգիում։
Փայտիկն այս, կուլտուրական ասած, անձնական հիգիենայի պարագա էր։ Կարող եք պատկերացնել թե ինչ նպատակներով էին օգտագործում այն հռոմեացիները։
Սա ինչու՞ հիշեցի։
Դավադիր ստահակին դեռեւս սատարող պատգամավորները նրա համար ոչ ուսապարկ են, ոչ դուխով գլխարկ, ոչ էլ սելֆիի ձող։
Պետության ու ազգի հանդեպ նրա գործած մեղքերից հետո դավադիր ստահակն իր պատգամավորներին օգտագործում է նույն նպատակով, ինչ հռոմեացիք՝ քսիլոսպոնգիումը։
Այսինքն, փորձում է մաքրել սեփական կեղտերը։