ԹԵՍՏ. Ահա, թե ինչ կարող է պատմել կնոջ մասին նրա մազերի երկարությունը. իսկապես շատ ճիշտ էր
Կարե (ուսերին չհասնող երկարություն): Սա իսկական լեդիների սանրվածք է: Նրբաճաշակ, քնքուշ, հոգատար՝ յուրաքանչյուր տղամարդու երազանք: Սակայն այս կանանց կառավարել հնարավոր չէ, հոգու խորքում նրանք միշտ էլ գիտեն՝ ինչ են ուզում և ինչպես դրան հասնել:
Ուսերից մի փոքր ներքև երկարություն:Նմանատիպ կանանց պաշտպանելու ցանկություն է առաջանում: Նրանք բավականին բազմակողմանի անձնավորություններ են և չափազանց խարիզմատիկ են: Նրանցից մի անբացատրելի էներգիա է ճառագում, որը մարդկանց դեպի դրականն է ձգում։
Երկար մազեր:Հնում վստահ էին, որ մարդու ողջ ուժը նրա մազերի մեջ է պարփակված: Երկար մազերով կանայք որոշակիորեն կախարդներ են: Նրանք ունեն շատ լավ զարգացած ինտուիցիա: Եվս մեկ բնորոշ գիծ է անկեղծությունը։