Երեկ բերել են 6 մարմին, 6-ն էլ ՄՈԲ-ից. Արսեն Ղուկասյանը կոչ է անում հավաքվել ՔԿ–ի մոտ
Երեկ բերել են 6 մարմին, 6-ն էլ ՄՈԲ-ից, բոլորի ինքնությունն էլ պարզել են, չնայած դիակներն անճանաչելի են։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է պատերազմում եղբորն ու եղբորորդուն կորցրած Արսեն Ղուկասյան: Նրա խոսքով՝ այսօր խմբերը գնացել են Ջաբրայիլ և Սղնախ։
Նա նաև կոչ է արել պատերազմին մասնակցած զինծառայողների այն ծնողներին, որոնք արդեն պատրաստ են սկսել դատական գործընթացները, հունվարի 11-ին՝ ժամը 10-ին, լինել Բաբայան փողոցում գտնվող ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության մոտ։
Առավել մանրամասն՝ տեսանյութում: