Ընդունված է մարդկանց արական սեռն անվանել ուժեղ, իսկ իգականը՝ թույլ սեռ: Սակայն դա ճիշտ չէ
Ընդունված է մարդկանց արական սեռն անվանել ուժեղ, իսկ իգականը՝ թույլ սեռ։
Սակայն դա ճիշտ չէ։
Արական օրգանիզմն ավելի զգայուն է բացասական երևույթների՝ ստրեսների, վարակների, արյունահոսությունների և այլ անբարենպաստ ազդեցությունների նկատմամբ։ Հայտնի է, որ սեռերի 1։1 հարաբերությունը մարդկանց օրգանիզմում խախտվում է։ Այսպես, ծնված 100 աղջիկներին ընկնում է ծնված 106 տղա, 18 տարեկան հասակ ունեցողների մոտ սեռերի հարաբերությունը դառնում է 1։1, իսկ 50 տարեկանների համար կատարված հաշվարկներով 100 կանանց ընկնում է 85 տղամարդ, 80 տարեկանների համար՝ երկու անգամ քիչ՝ միայն 50 տղամարդ։