Աշխարհի ամենահարուստ մարդու նոր հավակնորդը
«Tesla»-ի հիմնադիր Իլոն Մասկը կարող է աշխարհի ամենահարուստ մարդը դառնալ՝ գրավելով «Amazon»-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսի տիտղոսը: Այս մասին հաղորդել է «Bloomberg»-ը:
«Bloomberg Billionaires Index»-ի վարկանշային աղյուսակի համաձայն՝ Մասկն աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում երկրորդ տեղն է զբաղեցնում: Առաջին տեղում գտնվող Բեզոսին նա զիջում է ընդամենը երեք միլիարդ դոլարով:
Մասկի կարողությունը գերազանցել է 181 միլիարդ դոլարը: Սա տեղի է ունեցել «Tesla»-ի բաժնետոմսերի կտրուկ աճի ֆոնին:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը