Զգուշացում ու հորդոր այն քաղաքացիների համար, ովքեր օգտվում են ֆեյսբուքից
Արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը հայտնում է, որ Ֆեյսբուքում տարածվում է կեղծիք, թե ինչ-որ հղումով անցնելու դեպքում կարող եք Massenger-ի վերջին թարմացումը տեսնել, որը հնարավորություն կտա իմանալ, թե ովքեր են այցելել ձեր անձնական էջ։ Սա կեղծիք է։
«Պետք չէ հավատալ, անցնել հղումով ու որևէ տվյալ փոխանցել»,-հորդորում է գործակալությունը։