Ի վերջո ի՞նչ կապ ուներ Լեդի Գագայի «911» տեսահոլովակը հայերի ու պшտերшզմի հետ
Սոցցանցերի հայկական տիրույթում Լեդի Գագայի «911» տեսահոլովակը լայն քննարկում ունեցավ , այդ քննարկումները սկսվեցին տեսահոլովակը թողարկվելուց անմիջապես հետո և շարունակվում է մինչ այժմ:
Շատերը գտնում են , որ այս տեսահոլովակը զգուշացնում էր հայերին՝ սպասվող պшտերшզմի և հետագայում տարբեր զարգացումների մասին: Տեսանյութում օգտագործվում է զգուշացում բառը , որը և շատերի մոտ առաջացրել է այն տեսակետը , որ դա կապված էր հենց պшտերшզմի հետ , որը և սկսվեց Լեռնային Ղարաբաղում Սեպտեմբերի 27-ին , այսինքն տեսահոլովակի թողարկումից հաշված օրեր հետո:
Սոցցանցերում տեղ գտած վերլուծություններից են հիմնականում սպիտակ զգեստով կինը, ով լուռ հետևում է և ըստ նրանց խորհրդանշում է Ռուսաստանը, իսկ նրա կողքին գտնվող տղամարդը, ում ձեռքին կա հովհանոց՝ արևմուտքն է։ Պшտերшզմի ավարտն էլ կանխագուշակվում էր «Ոսկե ծիրան» ամենամյա կինոփառատոնի օրերին , այսինքն նոյեմբերի 1-ից հետո:
Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջու անդրադարձել է այս թեմային գրելով.
«Լեդի Գագան պшտերшզմից 9 օր առաջ հայկական տեսահոլովակ թողարկեց: Թվում է, թե Հայաստանն ուր, Լեդի Գագան ուր… իրականում նա մեզ զգnւշшցնnւմ էր մեր դեմ ծրագրված պшտերшզմի մասին, որը ծրագրել են հենց Լեդի Գագայի հովանավորները` օկուլտիստ գլոբալիստները: Գագայի հոլովակում հայերեն տառերով գրված է «Զգnւշnւթյnւն», այսինքն անգլերենով պшտերшզմ:
Իսկ 911 օկուլտիստների հավատքում նշանակում է «շրջանցել Աստծուն»: Ըստ օկուլտիստ-գլոբալիստների հավատքի՝ նրանք պետք է նախապես տեղյակ պահեն իրենց ծրագրի մասին, որպեսզի Աստված ուղիղ կերպով չխшռնվի գործին: Նաև տեսահոլովակում հստակ երևում են 2 կարևոր կերպար` սև արևելյան արտաքինով տղամարդ և սպիտակ ռուսական ավանդական զգեստով կին, որոնք մարմնավորում են Թուրքիան և Ռուսաստանը:
Տեսահոլովակում նաև առկա է կարմիր գույնը, որը Սերժ Թանկյանը բոլորին «uտ իպեց» դնել որպես մեր шրյшն խորհրդանիշ: Այսինքն նրանք տեսահոլովակում ցույց են տալիս իրենց ծրագիրը Հայաստանի հետ կապված:
Եվ ըստ տեսահոլովակի ավարտի` վերջը պետք է լինի Հայկական կինոյի փառատոնի ժամանակ, այսինքն՝ Ոսկե Ծիրան նոյեմբերի 1-ին:»
Երգչուհին նաև նշել է, որ տեսահոլովակը նկարահանվել է պանդեմիայի շրջանում։ «911»-ը ներկայացնում է Լեդի Գագայի վերաբերմունքը հшկшփuիխnտիկ օլшնզшպին դեղnրшյքի հանդեպ։ Գագան պատմել է.
«Ես ընդունում եմ հшկшփuիխnտիկ միջոցներ, քանի որ ես միշտ չէ, որ կարողանում եմ կառավարել այն ամենն, ինչ անում է իմ ուղեղը։ Ես գիտեմ դա։ Ինձ պետք է դեղամիջոցներ ընդունել, որպեսզի կարողանամ կանգնեցնել այդ գործընթացը»։
«Այն ամենն, ինչ ժամանակին իմ ամենօրյա կյանքն էր, այժմ փոքրիկ ֆիլմ է դարձել. պատմություն, որն այլևս անցյալում է։ Սա ցшվի պոեզիա է»…
Տեսահոլովակի ռեժիսորն է հնդիկ Թարսեմ Սինխը, որը երբեք չի թաքցրել իր ակնածանքը հայազգի կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի հանդեպ, ու այն փաստը, որ վերջինին ստեղծագործությունները իր ոգեշնչման աղբյուրն են։
Տեսահոլովակի կերպարների մի մասի հեղինակը հայազգի դիզայներ Կարինա Հակոբյանն է։ Նա ծնվել է Ռուսաստանում, այժմ ապրում ու գործունեություն է ծավալում Լոնդոնում։
Հայ դիզայները ինսթագրամյան իր էջում հրապարակել է լուսանկար տեսահոլովակից, որին կից գրել է. «Ուրախ եմ, որ իմ աշխատանքները հիշատակվում են իմ ամենասիրելի ռեժիսորներից մեկի՝ Սերգեյ Փարաջանովի ժառանգության վկայակոչումների շարքում, որը տարբեր ձևերով ոգեշնչել է ինձ»:
Իսկ թե իրականում ի՞նչ կապ կարող էր ունենալ Լեդի Գագայի «911» տեսահոլովակը հայերի ու պшտերшզմի հետ , դեռ շատ է քննարկվելու , իսկ արդյո՞ք հայերին «զգուշության» մասին տեղեկություն հասցնելը պшտերшզմից օրեր առաջ լոք զուգադիբություն էր , դա արդեն ամենաանբացատրելի փաստն է: