Ծառուկյանը ԱԺ-ում է. սպասվում է հանդիպում վարչապետի հետ
ՀՀ ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը խորհրդարանում է, սպասվում է հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Լրագրողների հարցերին, թե ինչ օրակարգով է հանդիպելու վարչապետի հետ, Ծառուկյանը պատասխանեց. «ԲՀԿ-ի դիրքորոշման մեջ ոչինչ չի փոխվել»:
Այլ հարցերի նա չպատասխանեց՝ խոստացավ հանդիպումից հետո զրուցել լրագրողների հետ: