Գիտնականները պատմել են փակ տարածություններում կորոնավիրուսից պաշտպանվելու պարզ միջոցի մասին
SocityՕդի խոնավացումը կրճատում է փակ տարածություններում SARS-CoV-2 կորոնավիրուսի տարածման ռիսկը, հաղորդում է Science Alert պարբերականը:
Ինչպես նշում է Վիրջինիայի պոլիտեխնիկական համալսարանից Լինսի Մարը, փակ տարածություններում օդի խոնավությունն անհրաժեշտ է պահպանել ավելի քան 40 տոկոսի մակարդակում, սակայն ձմռան ամիսներին այդ ցուցանիշը չպետք է գերազանցի 60 տոկոսը: Այդ պայմաններում վիրուսը դժվար է ապրում, իսկ օրգանիզմի պաշտպանիչ համակարգը, այդ թվում՝ շնչուղիների լորձաթաղանթն աշխատում է ավելի լավ, քան չոր օդի դեպքում:
Աէրոզոլների հետազոտող Աջիթ Ահլավիթը եւ նրա գործընկերները պարզել են, որ չոր տարածություններում օդային ճանապարհով կորոնավիրուսի փոխանցման հավանականությունն ավելի բարձր է, քան խոնավ տարածքներում: Դա կապված է նրա հետ, որ վիրուսային մասնիկները ոչ մեծ խոնավության դեպքում մնում են օդում եւ պահպանում հետագայում վարակիչ ունակությունը: Խոնավ օդի պայմաններում կորոնավիրուսի լիպիդային թաղանթն ավելի արագ է քայքայվում, ինչը կոտրում է պաթոգենի ակտիվությունը:
Ավելի բարձր ջերմաստիճանները նույնպես կարող են խոչընդոտել մակերեսների միջոցով վիրուսի տարածմանը՝ չնայած փոխանցման այդ տեսակը հազվադեպ է հանդիպում: Բացի այդ, հարկավոր է հիշել, որ չպետք է ապահովել չափազանց բարձր խոնավություն տարածքներում, քանի որ դա կարող է նպաստել բորբոսի աճին, որն առաջացնում է ասթմա եւ ալերգիկ ռեակցիաներ: