Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն նույնպես թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ դեկտեմբերի 28-ին, կազմել է 523.25 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.68 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 640.93 դրամ (աճել է 3.86 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 709.16 դրամ (նվազել է 1.43 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.10 դրամ (աճել է 0.01 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. արծաթ՝ 433.69 դրամ, ոսկի՝ 31,542.89 դրամ, պլատին՝ 16,974.28 դրամ: