Պրեմիեր լիգա․ Մանեն «Լիվերպուլի» լավագույն ռմբարկուների ցուցակում հավասարվեց Սուարեսին
Անգլիայի առաջնության 15-րդ տուրի խաղում (1։1) «Վեստ Բրոմվիչին» խփած գոլի շնորհիվ «Լիվերպուլի» սենեգալցի հարձակվող Սադիո Մանեն լիվերպուլյան թիմի կազմում Պրեմիեր լիգայում խփած գոլերի քանակը հասցրեց 69-ի։
Այդ ցուցանիշով նա հավասարվեց այդ ցուցանիշով 5-րդ տեղը զբաղեցնող ուրուգվայցի Լուիս Սուարեսին, որը «Լիվերպուլում» հանդես է եկել 2011-2014-ին, հաղորդում է GracenoteLive-ը։
Սադիոն Մանեն 2016-ին է «Սաութհեմփթոնից» տեղափոխվել «Լիվերպուլ»։
«Լիվերպուլի» լավագույն ռմբարկուները Պրեմիեր լիգայում
1․ Ռոբի Ֆաուլեր՝ 128 գոլ
2․ Սթիվեն Ջերարդ՝ 120
3․ Մայքլ Օուեն՝ 118
4․ Մոհամեդ Սալահ՝ 86
5-6. Սադիո Մանե՝ 69
5-6. Լուիս Սուարես՝ 69