Ucom Supports Youth Environmental Education Ucom Supports the Next “SunChild” Festival in Armenia France defense minister: Armenia will be provided with short-, medium-range missiles if necessary Kremlin: Armenia has not officially notified about CSTO membership suspension MoD: Armenia army did not fire at Azerbaijani positions With the support of Ucom, the 18th annual international microelectronics olympiad was held AMD 3,500,572 to the “SOS Children’s Villages” Armenian Charity Foundation IDBank’s new offer for business With Ucom’s Level Up tariff plans subscribers have unlimited access to Netflix, Duolingo and Zoom During EURO 2020 Ucom subscribers to take part in the uMeter voting and draw Let’s weave kindness: The “Power of one dram” initiative is one year old. On June 1, events were held with the financing of IDBank 

Ոչ մի ադրբեջանցի ՀՀ սահմանից ներս չի մտել․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյաննն այսօր Հանրային հեռուստաընկերությանն իր տված հարցազրույցում ի պատասխան ընդդիմության քննադատությանը, որ նոյեմբերի 9-ի համաձայնագրի մեջ ոչինչ գրված չէ, բայց Հայաստանը պարբերաբար բարձունքներ է զիջում Ադրբեջանին, ՀՀ ճանապարհները հայտնվում են Ադրբեջանի տարածքում, Գորիս-Կապան ճանապարհն անվտանգ չէ, պարբերաբար տեսնում ենք՝ ադրբեջանցիները մեր սահմաններին ելումուտ են անում ազատ, պատասխանեց․

«Այդպիսի բան չկա և այդպիսի բան չի էլ եղել․ ոչ մի ադրբեջանցի ՀՀ սահմանից ներս չի մտել։ Մի կողմից ասում են՝ չկան սահմաններ, մյուս կողմից ասում են՝ ադրբեջանցիներն ազատ ելումուտ են անում ՀՀ սահմաններ․ ո՞ր սահմանը նկատի ունեն։ Ի վերջո, ամենակարևոր փաստերից մեկը այն է, որ մեզ ուղղված շատ մեղադրանքներ իրար բացառող են։ Մի դեպքում մեզ քննադատում են նրա համար, որ միջոցներ չենք ձեռնարկել պատերազմը կանխելու համար, մյուս կողմից մեզ մեղադրում են նրա համար, որ միջոցներ ենք ձեռնարկում նոր պատերազմը կանխելու համար։ Ի վերջո, ՀՀ-ն անկախություն է ստացել որոշակի տարածքում, և եթե հարցեր կան այդ մասին, ես վկայակոչել եմ 2010թ․-ին ընդունված ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքը, որտեղ ասվում է, որ, օրինակ, Սյունիքի մարզի Որոտան գյուղը սահմանակցում է Ադրբեջանի Հնարապետության հետ։ Այսօր տեղի է ունեցել այն, ինչ նկարագրված է այդ օրենքի մեջ։ Ինչու՞ է դա տեղի ունեցել կամ ունենում․ նոր պատերազմից խուսափելու համար»։

Պատասխանելով հարցին, թե այդ օրենքը սահմանին չի վերաբերում, այլ ներքին վարչատարածքային բաժանումն է, Փաշինյանն ասաց․

«Ադրբեջանի Հանրապետության սահմանն ի՞նչ կապ ունի Հյաստանի ներքին վարչատարածքային բաժանման հետ։ Ուրեմն, եթե իրենք ՀՀ տարածքում նկատի են ունեցել, որ ՀՀ-ից ներս գոյություն ունի Ադրբեջանի Հանրապետության տարածք, էլ ո՞նց են ասում, որ Ադրբեջանի Հնարապետության ներկայացուցիչները մտել են Հայաստանի Հանրապետության տարածք։ Այսինքն, Հայաստանի Հանրապետության ներսում կա Ադրբեջա՞ն»։

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև Կուբաթլուի և Զանգելանի շրջաններին․

«Ենթադրենք, երբ Սերժ Սարգսյանը հայտնի հարցազրույցի մեջ ասում էր, որ Հայաստանը պատրաստակամություն է հայտնել թողնել 7 շրջանները, այդ շրջանների մեջ Զանգելան ու Կուբաթլին էլ էր չէ՞ մտնում։ Իսկ այս պարագայում էլի եմ ասում, այն միջոցները, որոնք ձեռնարկվել են, ձեռնարկվել են Սյունիքի անվտանգության համար։ Քանի որ նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրման պահին Կուբաթլուի և Զանգելանի շրջանների 90 և ավելի տոկոսը, ցավոք սրտի, արդեն եղել է Ադրբեջանի վերահսկողության ներքո, եղել է բանավոր ըմբռնում այդ համատեքստում, որ պետք է մենք այդտեղ սահմանային կետերի ճշգրտում իրականացնենք։ Եվ այն ժամանակ, երբ պարզ է եղել, որ այս հարցի շուրջ կարող է տեղի ունենալ, կարող է բռնկվել պատերազմ, որը կարող է անցում կատարել դեպի Սյունիքի մարզ, մենք միջոցներ ենք ձեռնարկել Սյունիքի անվտանգությունն ապահովելու համար»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ ձեռնարկված միջոցի էությունն այն է, որ վերահսկողության տակ գտնվող գոտին համընկնի ՀԱՊԿ պատասխանատվության գոտում գտնվող տարածքների հետ, որ Ռուսատանի Դաշնության անվտանգային պարտավորությունները ՀՀ-ի նկատմամբ գործարկելու որևէ խոչընդոտ չլինի։

«Ռուսաստանի դիրքորոշումն այն էր, որ մենք փոխադարձ օգնության պայմանագիր կնքել ենք ՀՀ տարածքի համար, իսկ մարտական գործողությունները, որոնք տեղի են ունենում մեր պայմանավորված տարածքից դուրս, մենք չենք կարող անվտանգային աջակցություն ցուցաբերել»,- ասաց նա։

Փաշինյանի խոսքով՝ պատերազմը կանխելու միայն մի տարբերակ կար․ 7 շրջանների վերադարձը։

«Եվ հիմա Զանգելանի և Կուբաթլուի հատվածներում որոշումը կայացվել է նոր պատերազմը կանխելու տրամաբանությամբ, որ եթե էսկալացիա տեղի ունենա, այդ պատերազմը կարող է տեղափոխվել Սյունիքի մարզ։ Եվ անվտանգային միջազգային համակարգերը կարող է չգործարկվեն մի պարզ պատճառով, որ պարզվի՝ հանկարծ մենք ենք այդ պատերազմը սկսել, որ ՀՀ-ին միջազգայնորեն իրեն չպատկանող տարածքում ներքաշվել է ռազմական գործողությունների մեջ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Իսկ սահմանամերձ բնակիչներին, որոնց շահերը կարող է ստորադասվեն Սյունիքի անվտանգության շահերին, վարչապետն ասաց, որ ՀՀ կառավարությունն իրենց կփոխհատուցի առնվազն կրկնակիի չափով՝ իրենց ունեցած նյութական կորուստների համար։

Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest Project