Ucom Supports Youth Environmental Education Ucom Supports the Next “SunChild” Festival in Armenia France defense minister: Armenia will be provided with short-, medium-range missiles if necessary Kremlin: Armenia has not officially notified about CSTO membership suspension MoD: Armenia army did not fire at Azerbaijani positions With the support of Ucom, the 18th annual international microelectronics olympiad was held AMD 3,500,572 to the “SOS Children’s Villages” Armenian Charity Foundation IDBank’s new offer for business With Ucom’s Level Up tariff plans subscribers have unlimited access to Netflix, Duolingo and Zoom During EURO 2020 Ucom subscribers to take part in the uMeter voting and draw Let’s weave kindness: The “Power of one dram” initiative is one year old. On June 1, events were held with the financing of IDBank 

Առաջնագծի բուժքույրը․առաջին պատերազմում մորը, Ապրիլյանում հորը կորցրած Լուսին սպասում է գերությունից սիրելիի վերադարձին

Լուսին Քաջարանի կամավորականների ջոկից է։ «Մեր աղջիկը»՝ այսպես են նրան դիմում կամավորները ու տանում նրա հետ ծանոթացնելու։ Լուսին էլ, նրանց պես, մինչեւ Սյունիքի սահման հետ քաշվելը, պատերազմով է անցել․ «Շտապօգնության» կամավոր բուժքույր էր։

 

Պատերազմի հետքերը դեռ Լուսիի դեմքին են․ ցրտից չորացած մաշկը շարֆով ծածկում է, որ «հյուրերը» չտեսնեն։ Կարճ ժամանակում դուրս ենք գալիս հյուրի պաշտոնական կարգավիճակից․ Լուսին իր տեսած պատերազմի մասին է պատմում։


«Սեպտեմբերի 30-ից կամավոր ենք եղել․ Հադրութ, Ջաբրայիլ, Ստեփանակերտ, Մատաղիս։ Ամեն «Շտապում» եղել է 5 վիրավոր, 2 մահ, ինքս 120 հիվանդ եմ մինչեւ նոյեմբերի 6-ը տեղափոխել։ Սկզբում մի քանիսին Ստեփանակերտ ենք տարել, հետո հիմնականում Գորիս։ Մի ժամ, ժամուկես տեւել է ամեն գնալ գալը, գնացել, հետ ենք եկել օրվա մեջ մի քանի անգամ։ Եթե թեթեւ վիրավորներ էին, սպասել ենք կրակը հանդարտվի, նոր անցնենք, եթե չէ, աղոթելով, կրակների միջով անցել ենք։ Ամեն ինչ տեսել ենք, անգամ ինքնապաշտպանվել ենք զենքով։ Քնել ենք նստած, եթե ստացվել է, մի անգամ էլ մեքենան Շուշիի տակ կանգնեցրած՝ մեքենայի տակ ենք քնել․․․ Պատերազմը ոչ մի լավ հուշ չի թողնում»,- պատմում է նա։

 


Լուսիի պատմությունների մեջ ջահել մահեր են, ոտքերն ու ձեռքերը կորցրած երիտասարդներ, ապրելու հույսով հիվանդանոց ճանապարհված, բայց տեղ չհասած տղերք են։ Լուսին դանդաղ ու զգույշ է խոսում՝ ընտրելով հիշողությունները։ Հասկանում ենք, որ պատերազմի օրերին իր ապրածի միայն մի փոքր մասն է, որը պատրաստ է օտարի հետ կիսել։

«Սկզբում հիմնականում հրետանու, սնայպերի խփածներ էին, ամսի 13-ից հետո արդեն ֆոսֆորային զենքի անթույլատրելի կիրառման հետեւանքով վիրավորվածներ։ Որտեղ անտառային ծածկը շատ էր, այնտեղ էին հիմնականում ֆոսֆոր կիրառում։ Ֆոսֆորայինի հարվածին հիմնականում չէին դիմանում, մնացածից տղաներ են եղել՝ դիմացել են, եղել է՝ չեն դիմացել, եղել է ոտքը կտրած զինվոր, խաբել ենք, որ ապրելու ես, բայց չի ապրել»,- պատմում է նա։

Լուսիի բջջային հեռախոսում ֆոսֆորային զենքից առաջացած վնասվածքների լուսանկարներ կան։ Դրանցից մեկում զինվորը վնասվածք է ստացել թիկունքից։

 

«Ֆոսֆորը որ կրակել են, միանգամից ամբողջ մարմինը վնասել է 45 տեղից, ու սա հաշված ժամերի ընթացքում փտախտ է առաջացնում։ Այս տղան էլ ֆոսֆորից գանգուղեղային վնասվածք է ստացել, մահացել է»,- ցույց է տալիս նա։

 

«Ֆոսֆորային զենքերը սարսափելի են, էդ ընթացքում եթե չհասցրիր շնչուղիներդ փակել, փախնել, դժվար է ապրելու հավանականությունը։ Հարվածը հիմնականում վերեւից է լինում, մինչեւ 1 կմ շառավղով է հարվածում, որ ուժգնությունն ավելի հզոր լինի, քանի որ ինքն ինչքան մոտ է, այնքան իր քիմիական նյութի ազդեցությունն ավելի շատ է։ Պայթում է ու թույն է տարածում, որից էլ անտառներում հրդեհներ, իսկ մարդկանց դեպքում մարմնի այրվածքներ են առաջանում։ Ֆոսֆորից գանգուղեղային, դիմածնոտային այրվածքներ են եղել, մեջքի, ողնաշարի, ողնուղեղի, թեւերի, ոտքերի կտրվածքներ վառվածից»,- ասում է Լուսին ու կտրուկ ընդհատում պատմությունը․ «Մի քիչ դժվար է խոսելը, հիշողություններ են, որ չեմ ուզում, որ թարմանան»։

Լուսիի անձնակազմի բժիշկը դիպուկահարի կրակից զոհվել է պատերազմի դաշտում՝ Մարտակերտում, հոկտեմբերի 18-ին։ Ինքը, ինչպես ասում է, Աստծո պահած է․ Արցախյան առաջին պատերազմի տարիներին է ծնվել Տաթեւի վանքում, քանի որ պատերազմին մասնակցող կամավոր մորը չեն հասցրել Ղարաբաղից Հայաստան՝ ծննդատուն տանել։ 4 տարեկան է եղել, երբ մայրը զոհվել է կռվում։ Հայրն էլ զոհվել է Քառօրյա պատերազմի ժամանակ։ Այս պատերազմն էլ 30-ամյա աղջկան բաժանել է սիրելիից․ նրա նշանածը գերեվարվել է։ Լուսին հավատում է, որ իր կյանքում մեկը մյուսի հետեւից հարազատներին կորցնելու շղթան արդեն կտրվել է ու սիրելիի վերադարձով նոր կյանք սկսելու շանս կունենա։

Հեղինակ ՝ Գայանե Ալեքսանյան

Ավելին

AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian cities Learn to save. World Savings Day with Idram Junior Another solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community Ameriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System Ucom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of GiftsGeneral Director of Ucom Delivers a Lecture at Leadership School Idram Junior and Koreez Summarize the Results of the Junius Financial Education CompetitionUcom has published the 2023 financial audit report UBPay has joined IAMTN Payments Network The Armenian Conference Interpreters Association Celebrates the International Translation Day Idram Announces the Launch of a Unified QR Infrastructure – Idram for AllAraratBank and SIA: Ongoing Partnership for Social Entrepreneurship Ucom and SunChild NGO have installed a following solar power plant in Chakaten settlement Ucom and Impact Hub Yerevan Launch the Ucom Fellowship Incubation Program Armenia hosts the most prestigious International CMC Conference and the "Constantinus" Award Ceremony Nokia and Team Telecom Armenia bring 25G PON commercial services to customers across Armenia