Թշնամին ներխուժել է Որոտան համայնքի մերձակա գյուղ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
VideosԹշնամին ներխուժել է Սյունիքի մարզի Որոտան համայնքի մերձակա գյուղ, սյունեցիներին դուրս է արել իրենց տնից՝ հայտարարելով, որ այդ տարածքներն անցնում են Ադրբեջանին: Այս մասին գրում է Տելեգրամի Mediaport ալիքը` կից ներկայացնելով տեսանյութ:
Նշենք, որ Սյունիքի մարզպետարանն ավելի վաղ հայտարարություն էր տարածել, որում ասված էր․ «Հարգելի՛ հայրենակիցներ
Որոտան գյուղի մերձակայքում գտնվող մեկ շինության՝ ադրբեջանական կողմին անցնելու տեղեկության վերաբերյալ հայտնում ենք, որ տարածքը, որտեղ այն կառուցված է, ներկա փուլում զինված ուժերի մարտական հենակետերի համաձայնեցված տեղակայման գործընթացում հայտնվել է վիճարկելի տարածքում: Ներկայումս այդ տարածքում տեղակայված են ռուս սահմանապահներ»: