Ucom Supports Youth Environmental Education Ucom Supports the Next “SunChild” Festival in Armenia France defense minister: Armenia will be provided with short-, medium-range missiles if necessary Kremlin: Armenia has not officially notified about CSTO membership suspension MoD: Armenia army did not fire at Azerbaijani positions With the support of Ucom, the 18th annual international microelectronics olympiad was held AMD 3,500,572 to the “SOS Children’s Villages” Armenian Charity Foundation IDBank’s new offer for business With Ucom’s Level Up tariff plans subscribers have unlimited access to Netflix, Duolingo and Zoom During EURO 2020 Ucom subscribers to take part in the uMeter voting and draw Let’s weave kindness: The “Power of one dram” initiative is one year old. On June 1, events were held with the financing of IDBank 

Երբ Հարութի մարմինը բերեցին, ես մտածում էի՝ իմ վերջին հնարավորությունն է՝ իրեն վայելելու

Ռազմական բժիշկ Հարութն ու նրա կինը՝ Արմինեն, իրենց 28-ամյա կյանքի 14 տարին միմյանց հետ անցկացրին՝ իրար անգիր անելու, իրար սերտելու ճանապարհ:

Դպրոցական կյանք, Արմինեի սիրուն արժանանալու համար տարիների պայքար, ի վերջո՝ ընկերություն, ամուսնություն ու հնգամյա սիրուն ընտանիք՝ 4-ամյա Սառայի ու 5 ամսական Ռուբենի տասնապատկած երջանկությամբ:

«Հակասական զգացողություններ եմ ունենում. պահեր են լինում, երբ ինձ թվում է՝ կյանքը կանգ է առել, վե՛րջ, չեմ ապրում ուղղակի, մեկ էլ թվում է՝ մի երկնային ուժ է մեջս առաջացել, եւ Հարութն իմ մեջ է, ես ինքն եմ: Նույնիսկ սկսում եմ իր պես մտածել, իր պես խոսել:

Դա հիմնականում այն ժամանակ է լինում, երբ երեխաները կողքիս են: Ինձ թվում է, թե մեր ամբողջ ընտանիքն իր կազմով նստած է՝ առանց մաշեցնող բացակայի, եւ Հարութը ներկա է: Բայց երբ դուրս եմ գալիս տնից, ահավոր զգացողություններ եմ ունենում:Այն ժամանակ, երբ միասին դուրս էինք գալիս, կարծես աշխարհը փոքր էր ու իմ ձեռքերի մեջ: Ինձ աշխարհի տերն էի զգում: Իսկ հիմա ինձ թվում է՝ աշխարհն այնքան մեծ է, որ կուլ կտա ինձ…

Երբ երեխաներս կողքս են, ես ինձ ավելի ուժեղ եմ զգում: Ես աղջկաս մոտ չեմ արտասվում: Երբ իրենց հետ եմ լինում, մեջս ապրելու ցանկություն է առաջանում: Սկզբնական շրջանում ինձ թվում էր, որ կյանքը կանգնել է, եւ ես միայն որպես Սառայի ու Ռուբենի մայր եմ ապրում… կանգնել է ու վերջ… Իսկ հիմա մտածում եմ, որ ոչ միայն երեխաներիս մայրն եմ, այլեւ հերոսի կին եմ ու չպիտի թույլ լինեմ:

Երբ մենակ եմ մնում, իր հետ եմ զրուցում, իմ տված հարցերին պատասխանում եմ, ինչպես ինքը կպատասխաներ, անընդհատ հարցնում եմ՝ ի՞նչ անեմ, ճի՞շտ եմ անում, սխա՞լ եմ անում… օրվա անցուդարձն եմ գրում իրեն՝ ինչ եմ արել, ինչ ապրումներ ունեմ: Իր ներկայությունն ամենուր եմ զգում, մտածում եմ, թե ինչպես, օրինակ, կժպտար ինչ-որ արարքս տեսնելիս, ինչ կմտածեր, կբարկանա՞ր, թե՞ ոչ:

Երեխաներին էլ անընդհատ պատմում եմ իր մասին… Սառային Հարութի մահից երկու օր անց բացատրել եմ, թե ինչ է տեղի ունեցել. պապան բարձրացել է վերեւ, Աստված իր մոտ է տարել, որովհետեւ շատ զինվորներ կան, որոնց պիտի ինքը բուժի: Եվ պապան վերեւից է մեզ հետեւում. լսում է մեզ, տեսնում է, թե ինչ ենք անում: Սկզբում անընդհատ հարցնում էր՝ բա ե՞րբ է իջնելու, ե՞րբ է զինվորներին բուժելու:Հետո, երբ տեսա, որ արդեն շատ է հարցեր տալիս, ասացի, որ էլ չի իջնելու, որովհետեւ զինվորները շատ-շատ են: Ասացի, որ տարիներ հետո մենք կբարձրանանք իր մոտ: Հիմա էլ այդ ուղղությամբ է սկսել մտածել, հարցնում է՝ բա տեսնես մենք ե՞րբ ենք բարձրանալու պապայի մոտ, ե՞րբ ենք իրեն տեսնելու: Բայց ինքը շատ լավ հասկանում է, որ հայրը չկա այլեւս:

Նույնիսկ տան անդամները երբ լացում են, ասում է՝ մի՛ լացեք, պապան տեսնում է ձեզ: Իսկ Ռուբենը 5 ամսական է, ու հիմա նկարի միջոցով ենք փորձում ծանոթացնել՝ տե՛ս, պապան է: Տղայի հետ Հարութը չհասցրեց շփվել, 2 ամսական էր, երբ սկսվեց պատերազմը… շատ եմ ափսոսում…

Մենք իրար շատ էինք սիրում… երջանիկ էինք: Այս տարի Հարութն ընդունվեց օրդինատուրա, ու մենք շատ-շատ էինք ուրախացել, մտածում էինք՝ վերջ արդեն, մեր երջանկության երկրորդ փուլն է սկսվում, քանի որ մինչ այդ երեք տարի Հադրութում էինք եղել, Հարութին գործուղել էին այնտեղ: Ինքը Հադրութի զորամասի բժիշկն էր… շատ դժվարություններ, հետո՝ հիվանդություններ: Ծրագրում էինք՝ ինչպես ենք մեր հանգիստն անցկացնելու, ամեն շաբաթ-կիրակի ուր ենք գնալու…

Ավելին

AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian cities Learn to save. World Savings Day with Idram Junior Another solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community Ameriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System Ucom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of GiftsGeneral Director of Ucom Delivers a Lecture at Leadership School Idram Junior and Koreez Summarize the Results of the Junius Financial Education CompetitionUcom has published the 2023 financial audit report UBPay has joined IAMTN Payments Network The Armenian Conference Interpreters Association Celebrates the International Translation Day Idram Announces the Launch of a Unified QR Infrastructure – Idram for AllAraratBank and SIA: Ongoing Partnership for Social Entrepreneurship Ucom and SunChild NGO have installed a following solar power plant in Chakaten settlement Ucom and Impact Hub Yerevan Launch the Ucom Fellowship Incubation Program Armenia hosts the most prestigious International CMC Conference and the "Constantinus" Award Ceremony Nokia and Team Telecom Armenia bring 25G PON commercial services to customers across Armenia