Հայերեն
Դաղստանում ձյուն է տեղացել (տեսանյութ) Կիրանցում ոստիկանական բռնություններից տուժած քաղաքացիները կարող են դիմել «ՀայաՔվեին» Վարչախմբի համար հանրությունից թաքուն գործելը դարձրել են նվիրական արժեք Վարչախումբը հերսոտել է «խնդրանք» բառից Պետք է հարյուր հազարավոր մարդկանց ճնշում խորհրդարանի վրա․ Նաիրի Սարգսյան «Ինչպես չլինել չմարդ»․ Բագրատ Սրբազանի՝ ԵՊՀ-ում անցկացվող դասախոսության թեման Ucom ընկերությունը շնորհավորում է բոլորին Հեռահաղորդակցության օրվա կապակցությամբ Տոկաևն արգելել է մանկապիղծներին և ահաբեկիչներին մուտք գործել Ղազախստան Գազ չի լինի որոշ բնակավայրերում Տարադրամի փոխարժեքները մայիսի 17-ին Ուրիշ լուծում չկա, միայն այս իշխանության հեռացումը․ Սրբազան Սոնա Եսայանի եղբայրն ու կինը պարզել են երեխայի սեռը. անչափ հուզիչ 

Խոշոր հարկատուների ցուցակը գուժում է ՀՀ տնտեսության փլուզման մասին. Նաիրի Սարգսյան

Տնտեսություն
Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում մտավախություն է հայտնել, թե ՀՀ տնտեսությունն ապագայում կարող է ամբողջությամբ կախման մեջ ընկնել թուրքական տնտեսությունից։
 
2024 թ. առաջին եռամսյակի խոշոր հարկատուների ցանկը վկայում է, որ ՀՀ տնտեսության մեջ շատ բան չի փոխվել։ Տնտեսության աճը, ինչպես վերջին 1-2 տարիներին, այս տարի ևս շարունակվում է ռելոկացիայի, ռեէքսպորտի, հանքարդյունաբերության ու տեղում սպառման հաշվին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասել է «Աուդիտորների պալատի» նախագահ Նաիրի Սարգսյանը։

Ապրիլի 25-ին ՊԵԿ–ը հրապարակել է 2024 թ. առաջին եռամսյակի խոշոր հարկատուների ցանկը։ Այն առաջին անգամ գլխավորում է բջջային հեռախոսների և այլ տեխնիկայի ներկրմամբ ու վաճառքով զբաղվող «Մոբայլ սենթր արթ» ընկերությունը։ Տեխնիկա ներկրող ու վաճառող «Փրիթի Ուեյ» ընկերությունը, որը հայ սպառողներին առավել հայտնի է «Վեստա» առևտրի ցանցով, խոշոր հարկատուների ցուցակի 5-րդ հորիզոնականում է։

Ցանկի 2–րդ հորիզոնականում «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն է, երրորդը` Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։ Խոշոր հարկատուների առաջին տասնյակում են նաև ծխախոտի տեղական արտադրողները և վառելիքի ներկրմամբ ու վաճառքով զբաղվող ընկերությունները։

Նաիրի Սարգսյանի համոզմամբ` տեխնիկայի ներկրմամբ զբաղվող ընկերությունների, այդ թվում` «Մոբայլ Սենթրի» վաճառքը ՀՀ–ում կտրուկ ավելացել է ի հաշիվ ռուսական շուկայի, քանի որ ՀՀ–ի սպառողական շուկան նման ծավալներ չէր կարող ապահովել։
 
«Օրինակ` խոշոր ընկերությունների` Samsung-ի, Apple–ի արտադրանքը, որը սահմանափակումների պատճառով ՌԴ չի արտահանվում, ձեռք է բերվում այլ երկրների միջոցով` Հայաստանի, Վրաստանի, Թուրքիայի, ԱՄԷ–ի և այլն»,– պարզաբանում է մեր զրուցակիցը` հավելելով, որ նշված արտադրանքը ՀՀ–ից ՌԴ է հասնում ոչ միայն վերարտահանման արդյունքում, այլև անհատական գնումների. ՀՀ–ում գնում են և իրենց հետ տանում ՌԴ, կամ էլ ուղարկում ծանոթի միջոցով։
Ներկրված տեխնիկայի իրացման հնարավոր տարբերակների մասին, Նաիրի Սարգսյանի խոսքով, կարող են հուշել տվյալ հարկատուների վճարած ԱԱՀ–ի և շահութահարկի տվյալները։

«Օրինակ` «Մոբայլ Սենթրի» ԱԱՀ–ն 17 մլրդ–ը գրազանցում է, ինչը նշանակում է, որ մեծ քանակությամբ վաճառք Հայաստանում է տեղի ունեցել։ Մինչև 2 մլրդ էլ շահութահարկն է, այսինքն` երկու տարբերակով էլ իրացվել է։ Բայց ավելի շատ ՀՀ–ում ձեռք են բերել և իրենց հետ տարել ՌԴ»,– նկատում է Սարգսյանը։

Համեմատության համար նշենք, որ տեխնիկա ներկրող ու վաճառող «Փրիթի Ուեյ» ընկերության շահութահարկը հունվար–մարտ ամիսներին կազմել է 3.5 մլրդ դրամ, ԱԱՀ–ն`գրեթե 3 մլրդ։

Ինչ վերաբերում է ՀՀ տնտեսության ավանդական առաջատար համարվող «Գազպրոմ Արմենիային», Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին կամ ծխախոտի արտադրությամբ զբաղվող ընկերություններին, Նաիրի Սարգսյանը շեշտում է, որ դրանք իրենց դիրքերը զիջել են ոչ թե որովհետև սկսել են քիչ աշխատել կամ քիչ եկամուտ ստանալ, այլ որովհետև տնտեսության վերոհիշյալ ճյուղն է ինչ–ինչ հանգամանքների հաշվին շատ ավելի մեծ եկամուտներ կարողացել ստանալ և բնականաբար ավելի մեծ հարկեր վճարել։

«Նրանց հարկերի ավելացման հաշվին սրանք իրենց դիրքերը զիջել են,– արձանագրում է տնտեսագետը` հավելելով, որ ներկրման, վաճառքի ու վերարտահանման վրա հիմնված տնտեսության կառուցվածքը, հատկապես, եթե այն տևական ժամանակ է շարունակվում, գուժում է մոտ ապագայում Հայաստանի տնտեսության փլուզման մասին։
 
«Եթե սրան ավելացնենք նաև քաղաքական կոմպոնենտը, ապա չի բացառվում, որ սա միտումնավոր արվող քայլ է Հայաստանի տնտեսության ներուժն ամբողջությամբ ոչնչացնելու և ապագայում ամբողջությամբ թուրքական տնտեսությունից կախման մեջ գցելու համար։ Այսինքն` ամեն ինչ ներկրենք Թուրքիայից և Հայաստանում միայն սպառում իրականացնենք, ինչը մաշեցնում է երկրի ապագա զարգացման ու հզորացման հիմքերը»,– ասում է Նաիրի Սարգսյանը։
Հիշեցնենք` 2023 թ. տարեկան ցուցանիշներով` ՀՀ ամենախոշոր հարկատուն եղել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, երկրորդը` «ԳՐանդ Տոբակոն», երրորդը` «Գազպրոմ Արմենիան»։ «Մոբայլ Սենթրն» ու «Փրիթի Ուեյը» զբաղեցրել են համապատասխանաբար 4-րդ և 5-րդ հորիզոնականները։

 
 
Դաղստանում ձյուն է տեղացել (տեսանյութ) Կիրանցում ոստիկանական բռնություններից տուժած քաղաքացիները կարող են դիմել «ՀայաՔվեին»Վարչախմբի համար հանրությունից թաքուն գործելը դարձրել են նվիրական արժեք Վարչախումբը հերսոտել է «խնդրանք» բառից Պետք է հարյուր հազարավոր մարդկանց ճնշում խորհրդարանի վրա․ Նաիրի Սարգսյան «Ինչպես չլինել չմարդ»․ Բագրատ Սրբազանի՝ ԵՊՀ-ում անցկացվող դասախոսության թեման Ucom ընկերությունը շնորհավորում է բոլորին Հեռահաղորդակցության օրվա կապակցությամբ Տոկաևն արգելել է մանկապիղծներին և ահաբեկիչներին մուտք գործել Ղազախստան Գազ չի լինի որոշ բնակավայրերում Տարադրամի փոխարժեքները մայիսի 17-ին Ուրիշ լուծում չկա, միայն այս իշխանության հեռացումը․ Սրբազան Սոնա Եսայանի եղբայրն ու կինը պարզել են երեխայի սեռը. անչափ հուզիչ Իշխանությունը փորձ է անում ողջ պատասխանատվությունը դնել գյուղացիների վրա, ընդ որում՝ պառակտելով (տեսանյութ) Հս. Կորեան բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ ՀԻՄԱ. Բագրատ Սրբազանը գնում է ԵՊՀ` դասախոսելու Չեխիայում կանցկացվեն հայկական մշակույթի օրեր Տավուշի մարզպետը փակ հանդիպում է կազմակերպել կիրանցեցիների հետ Հանքարդյունաբերության ոլորտը որակյալ աշխատուժ պահանջող ոլորտ է. ԶՊՄԿ-ն մասնակցել է «ԲանՈՒԳործ. ԵՊՀ - Yerevan State University էքսպո-2024»-ին Հայ շախմատիստները ոչ-ոքի են գրանցել Շարժայի միջազգային մրցաշարի 3-րդ տուրում 8000 անձի ավանդների փոխհատուցում տրամադրելու համար նախատեսվել է 1 մլրդ 500 մլն դրամ Ապագայի տեխնոլոգիական բանակ՝ ԱԹՍ-ներով, հեռակառավարվող հրթիռներով. սա է Շարժման տեսլականը Գործ ունենք օտարների կողմից ղեկավարվող խամաճիկային մի կառավարության հետ, որի թիրախում հենց հայ ժողովրդի ինքնությունն է․ Արշակ Կարապետյան Պուտինն ու Սի Ծինփինն Ուկրաինան քննարկել են տետ-ա-տետ. Կրեմլ Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին Մայիսի 17-ի աստղագուշակ ՀՕՊ համակարգերը ՌԴ օդային տարածքում ոչնչացրել և որսացել են 102 անօդաչու Opel մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվելով հայտնվել քարերի վրա. կան տուժածներ Հրդեհ՝ Արշակունյաց պողոտայում․ այրվել է առևտրի կենտրոնի 6 տաղավար (տեսանյութ, լուսանկարներ) Հատուկ սակագներով SWIFT փոխանցումներ․ Ֆասթ Բանկում նոր ակցիա է մեկնարկել Աշոցքի տարածաշրջանում ձյուն է տեղացել Ջուր հավաքեք․ ջուր չի լինելուԿանխվել է ինքնասպանության փորձ. քաղաքացին փորձել է նետվել Երևանի Հաղթանակի կամրջից Այս պահին կրկին Կիրանց կարող են գալ միայն այն մարդիկ ովքեր ունեն Կիրանցի գրանցում Կրակոցներ՝ Ոստան գյուղի գերեզմանոցում. կա 1 զոհ, 1 վիրավոր Ավստրալիան իր էներգիայի ավելի քան մեկ երրորդը ստացել է արևից ու քամուցԱռաջին զանգը` Մհեր Գրիգորյանի համար Այս շարժման մեջ առաջնորդություն կա. լիահույս ենք՝ կհաջողենք. Մենուա Սողոմոնյան «Բան ու գործ» էքսպո՝ Մայր բուհի 105-ամյակին Ժողովուրդը կների իրապես զղջացողներին, խոստովանողներին ու դարձի եկողներին․ Մենուա ՍողոմոնյանԴատապարտում ենք ժողովրդի թիկունքում իրականացված գիշերային կապիտուլյացիոն գործարքը․ հայտարարություն Վերաբացվել է Ամիօ բանկի ՙԱրտաշիսյան՚ մասնաճյուղըԻդրամ Ջունիորն ու Կորիզը համագործակցության հուշագիր են ստորագրելՀաղթանակի ու հաջողության բանաձևը. Հայաստան-Արցախ ֆորում. օր երրորդԻսրայելը ԱՄՆ-ի վասալը չէ. Նեթանյահու Կիրանց մեծ թվով ոստիկաններ են ժամանել. հորդորում են բացել ճանապարհը (ուղիղ) Օվկիան դարձած իմ Մասիվ. օրվա կադր Վրաստանի վարչապետը կհանդիպի Էրդողանի հետ Արտակարգ դեպք՝ Երևանում. կիսակառույց շինության տարածքում հայտնաբերվել է տղամարդու մարմին (լուսանկար) Սահմանադրություն եք խախտում, կպատժվեք. Չալաբյանը՝ արձանագրությունների տակ ստորագրող պաշտոնյաներին Կովկասյան տարածաշրջանի համար, որպես առաջնորդ, պատասխանատու է Ալիևը. Լուկաշենկո