Հայերեն
«Ինչպես չլինել չմարդ»․ Բագրատ Սրբազանի՝ ԵՊՀ-ում անցկացվող դասախոսության թեման Ucom ընկերությունը շնորհավորում է բոլորին Հեռահաղորդակցության օրվա կապակցությամբ Տոկաևն արգելել է մանկապիղծներին և ահաբեկիչներին մուտք գործել Ղազախստան Գազ չի լինի որոշ բնակավայրերում Տարադրամի փոխարժեքները մայիսի 17-ին Ուրիշ լուծում չկա, միայն այս իշխանության հեռացումը․ Սրբազան Սոնա Եսայանի եղբայրն ու կինը պարզել են երեխայի սեռը. անչափ հուզիչ Իշխանությունը փորձ է անում ողջ պատասխանատվությունը դնել գյուղացիների վրա, ընդ որում՝ պառակտելով (տեսանյութ) Հս. Կորեան բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ ՀԻՄԱ. Բագրատ Սրբազանը գնում է ԵՊՀ` դասախոսելու Չեխիայում կանցկացվեն հայկական մշակույթի օրեր Տավուշի մարզպետը փակ հանդիպում է կազմակերպել կիրանցեցիների հետ 

«Կներե՛ս, մա՛մ ջան, բայց չեմ կարող դա խոստանալ». Դավիթ Ավոյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ աշխույժ ու չարաճճի երեխա էր Դավիթս: Դպրոցում գերազանց էր սովորում, սակայն առաջադիմությունը վերջին տարիներին փոխվեց: Իմ երեք երեխան էլ ուսման հանդեպ սեր են ունեցել, աչքի ընկել բարձր առաջադիմությամբ: Դավիթի ամենասիրելի առարկաներից էին «Հայոց լեզուն» և «Գրականությունը», առհասարակ, շատ էր սիրում ընթերցել: Նրա երազանքը բժիշկ դառնալն էր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Արաքսյան՝ Դավիթի մայրիկը:

Դավիթն իր երազանքների իրականացումը պետք է սկսեր, երբ վերադառնար պարտադիր զինվորական ծառայությունից: Դավիթը զորակոչվել է զինծառայության 2019 թ. դեկտեմբերի 27-ին: Ծառայում էր Ասկերանում՝ որպես հետախույզ: «Շատ լավ էր տրամադրված ծառայությանը: Իր ընկերոջ հետ էին, հավաքակայանում վիճակահանության ընթացքում Դավիթն «ընտրեց» Արցախը, իսկ ընկերը՝ Արմավիրի ուսումնական զորամասը: Վեց ամիս հետո ընկերոջն էլ տեղափոխեցին Արցախ, բայց միասին չէին ծառայում: Բարձր տրամադրությամբ, հայրենիքին նվիրվածությամբ ու սիրով ծառայում էր, շատ ոգևորված էր: Վերջերս իր դպրոցում, որտեղ դասարաններից մեկն անվանակոչել են Դավթիս անունով, միջոցառում էր: 12-րդ դասարանում ուսուցիչը Դավիթի դասարանին թեմատիկ աշխատանք է հանձնարարում՝ «Հայրենիքը սուրբ է» վերնագրով: Աշակերտները պետք է մի քանի տողով ի մի բերեին իրենց մտքերը: Տղայիս գրած աշխատանքը ձեռքս ընկավ:

Դավիթը գրել է. «Հայրենիքը սուրբ է: Ամեն մարդ պետք է իր հայրենիքն ընդունի որպես իր ընտանիք: Հայրենիքն այնքան կարևոր է մեր համար, որ նույնիսկ մեր կյանքը զոհաբերում ենք հանուն նրա: Պետք է հայրենիքը պահել մաքուր: Չպետք է հեռանալ քո սեփական հայրենիքից»»:

Դավիթի ծառայության ամիսներին ընտանիքը երբեք չի ունեցել տագնապի զգացողություն, քանի որ որդին երբեք չի տրտնջացել, հակառակը՝ իր ոգևորությունը փոխանցել է ընտանիքի անդամներին: «Սեպտեմբերի առաջին օրերին տատիկի հետ էր զրուցել: Դա այն ընթացքն էր, որ համավարակի պատճառով չէինք կարողանում երեխաների մոտ գնալ, իրենք էլ՝ արձակուրդ գալ:

Տատիկին ասել էր. «Ուզում եմ մամային անակնկալ անել: Հասակս համընկել է, քննություններ եմ հանձնել, որ սպեցնազում շարունակեմ ծառայությունս»: Պետք է գար Երևան, սակայն պատերազմը թույլ չտվեց: Շատ ոգևորված էր, անգամ մտքեր ուներ, որ ժամկետային ծառայությունն ավարտելուց հետո շարունակեր իր ծառայությունը զինված ուժերում»: Դավիթն առաջին օրվանից եղել է պատերազմի ամենաթեժ կետերում՝ Ասկերան, Ակնա, Հադրութ:

«Պատերազմի առաջին օրվանից իր հետ կապ ենք ունեցել, ավելի կոնկրետ՝ մինչև հոկտեմբերի 11-ը: Այդ օրը վերջին զանգն էր: Այդ օրն առաջին անգամ զանգեց, ասաց, որ ամեն ինչ նորմալ է: Երկրորդ անգամ զանգեց, երբ արդեն մեքենայի մեջ էր, ձայներ էին լսվում: Այդ օրերին հեռախոսը միշտ ձեռքիս էի պահում, զանգի էի սպասում, լուրեր նայում, որ հասկանանք, թե ինչ է կատարվում: Այդ օրվա երկրորդ զանգի ժամանակ անմիջապես պատասխանեցի, Դավիթը չէր տեսել, որ արդեն միացել է իմ զանգը, տղաներին ասաց, որ ավելորդ բան չասեն՝ մորս եմ զանգել: Սկսեցինք զրուցել, բնականաբար, պատերազմի դաշտից ստացվող լուրերը վախեցնող էին: Ձայնիցս զգաց, որ հուզված եմ, հարցրեց՝ մա՛մ, լացո՞ւմ ես, չտեսնեմ, որ էլ լացես: Ես էլ արձագանքեցի՝ Դավի՛թ ջան, եթե խոստանաս, որ քո հետ ոչ մի վատ բան չի լինի, հաստատ չեմ լացի: «Կներես, մա՛մ ջան, բայց չեմ կարող դա խոստանալ»: Հոկտեմբերի 11-ին երեկոյան ժամը վեցի կողմերը տղաներին «ուրալներով» տեղափոխել են Հադրութ: Անօդաչուն հարվածել էր մեքենաներին: Իննսուն երեխայից տասնհինգին էին վիրավոր տեղափոխել Երևան: Նրանցից մեկը Երևանում մահացավ: Մյուս տղաները տեղում էին մահացել:

Երեխեքը չէին պատկերացրել, թե ինչ պատերազմի են հանդիպել: Եթե դա պատերազմ լիներ, իրենք կհաղթեին, դա պատերազմ չէր»: Դավիթի պատերազմը սկսվել է Ասկերանում, շարունակվել Ակնայի (Աղդամ) դիրքերում, ավարտվել Հադրութում: «Մենք Դավիթին ուշ գտանք, քանի որ իր մոտ փաստաթուղթ չէր եղել: Փնտրելու ընթացքում շատերին ենք հանդիպել: Տղաներից մեկը լացելով պատմում էր, թե պատերազմի ընթացքում ինչպես է Դավիթն իրեն գրկած իջեցրել Ակնայի դիրքերից. «Հասցրեց ինձ շտապօգնության մեքենայի մոտ, հետո ինձ տեղափոխեցին: Դավիթը կյանքս փրկել է»»: Որդուն փնտրելու ժամանակ ծնողները նրա հետ վերջին զրույցից մոտ երկու շաբաթ հետո զանգ են ստանում, մայրիկը տարակուսում է, չգիտի՝ ուզում էին իրենցից գումար կորզե՞լ, թե՞ ինչ: «Մեր տղային էինք փնտրում, զանգ ստացանք, որ իրեն տեսել են, ողջ է, բայց վիրավոր: Դրանից հետո գնացինք Արցախ, իր հրամանատարին ասացինք, որ վիրավոր է և այլն: Բայց հրամանատարը հերքեց դա՝ Դավիթը հետախույզ էր, պատրաստված զինվոր, եթե ողջ մնացած լիներ, ինչ-որ տարբերակով դուրս կգար այդտեղից»: Դավիթին «գտել» են դեկտեմբերի 31-ին:

«Նրա մարմինն ամբողջական էր: Հոկտեմբերի 12-ից եղել է Երևանում, բայց քանի որ իր մոտ ոչ մի փաստաթուղթ չի եղել, բավականին երկար փնտրեցինք իրեն: Իր գրպանում մի թուղթ կար. «Լավ է այնտեղ, որտեղ պատրոնների տեղը թռչուններն են թռչում»: Մեծ տղաս անընդհատ գնում ու գալիս էր Երևան, խնդրել էր իրեն ցույց տալ տղաների լուսանկարները, ցույց էին տվել, բայց Դավիթը նրանց մեջ չէր եղել: Մեծ տղաս պարբերաբար երազներ էր տեսնում, պատմեց մեզ դրանք՝ Դավիթը երազումս ասում է, որ գալիս ես, բայց ինձ տուն չես տանում: Հետո արդեն միասին եկանք Երևան, որ ես էլ արյան անալիզ հանձնեմ, բայց արդեն «գտել» էին երեխուն:

Ասացին, որ ամուսնուս ԴՆԹ-ի հետ համընկնում կա, էլ անհրաժեշտություն չկա, որ արյուն հանձնեմ: Իրեն ամենուր փնտրել ենք: Այդ ընթացքում մեր վերջին զրույցն էի վերլուծում, վատ կանխազգացում ունեի, որ կարծես իմ երեխեն ինձ հրաժեշտ էր տալիս: Ամեն լուր լսելու պատրաստ էինք, բայց հեռախոսազանգը, որի ժամանակ զանգահարողը մեզ ասաց, թե Դավիթին տեսել է, գնում է դիրքեր, նրան իր հետ կիջեցնի և այլն, մի տեսակ սպասում արթնացրեց մեր մեջ»: Հիմա Դավիթն Արագածոտնի մարզի հայրենի՝ Զարինջա գյուղում է: «Իր համար առանձին տեղ հատկացվեց, միայն Դավիթն է պատերազմում զոհվել: Դավիթս այնպիսի տեղում է, որ ով գյուղ է մտնում, առաջինն ակամայից պետք է նրա կողքով անցնի, նոր շարունակի ճանապարհը»: Ընտանիքն իրենց համակած այս ցավը հաղթահարելու ուժ գտավ, ապրեցին հանուն մեկը մյուսի: «Ասում են, թե ժամանակը բուժում է, դա անհնար բան է, ուղղակի խոսք է, ասում են: Դավիթից հետո առողջական խնդիրներ ունեի, կարծես ապրել չուզենայի: Մեծ տղայիս ասացի՝ Դավիթին շատ եմ կարոտել, ուզում եմ մոտը գնալ: Պատասխանեց՝ մա՛մ, որ իր մոտ գնաս, հետո էլ պետք է ասես՝ Սլավիկին ու Գրետային եմ կարոտել: Զգացի, որ մեծ տղայիս ու աղջկաս էլ եմ պետք»:

Հ. Գ. - Դավիթ Ավոյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Նրա անունով պուրակ և հուշաղբյուր է կառուցվել:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Ինչպես չլինել չմարդ»․ Բագրատ Սրբազանի՝ ԵՊՀ-ում անցկացվող դասախոսության թեման Ucom ընկերությունը շնորհավորում է բոլորին Հեռահաղորդակցության օրվա կապակցությամբ Տոկաևն արգելել է մանկապիղծներին և ահաբեկիչներին մուտք գործել Ղազախստան Գազ չի լինի որոշ բնակավայրերում Տարադրամի փոխարժեքները մայիսի 17-ին Ուրիշ լուծում չկա, միայն այս իշխանության հեռացումը․ Սրբազան Սոնա Եսայանի եղբայրն ու կինը պարզել են երեխայի սեռը. անչափ հուզիչ Իշխանությունը փորձ է անում ողջ պատասխանատվությունը դնել գյուղացիների վրա, ընդ որում՝ պառակտելով (տեսանյութ) Հս. Կորեան բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ ՀԻՄԱ. Բագրատ Սրբազանը գնում է ԵՊՀ` դասախոսելու Չեխիայում կանցկացվեն հայկական մշակույթի օրեր Տավուշի մարզպետը փակ հանդիպում է կազմակերպել կիրանցեցիների հետ Հանքարդյունաբերության ոլորտը որակյալ աշխատուժ պահանջող ոլորտ է. ԶՊՄԿ-ն մասնակցել է «ԲանՈՒԳործ. ԵՊՀ - Yerevan State University էքսպո-2024»-ին Հայ շախմատիստները ոչ-ոքի են գրանցել Շարժայի միջազգային մրցաշարի 3-րդ տուրում 8000 անձի ավանդների փոխհատուցում տրամադրելու համար նախատեսվել է 1 մլրդ 500 մլն դրամ Ապագայի տեխնոլոգիական բանակ՝ ԱԹՍ-ներով, հեռակառավարվող հրթիռներով. սա է Շարժման տեսլականը Գործ ունենք օտարների կողմից ղեկավարվող խամաճիկային մի կառավարության հետ, որի թիրախում հենց հայ ժողովրդի ինքնությունն է․ Արշակ Կարապետյան Պուտինն ու Սի Ծինփինն Ուկրաինան քննարկել են տետ-ա-տետ. Կրեմլ Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին Մայիսի 17-ի աստղագուշակ ՀՕՊ համակարգերը ՌԴ օդային տարածքում ոչնչացրել և որսացել են 102 անօդաչու Opel մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվելով հայտնվել քարերի վրա. կան տուժածներ Հրդեհ՝ Արշակունյաց պողոտայում․ այրվել է առևտրի կենտրոնի 6 տաղավար (տեսանյութ, լուսանկարներ) Հատուկ սակագներով SWIFT փոխանցումներ․ Ֆասթ Բանկում նոր ակցիա է մեկնարկել Աշոցքի տարածաշրջանում ձյուն է տեղացել Ջուր հավաքեք․ ջուր չի լինելուԿանխվել է ինքնասպանության փորձ. քաղաքացին փորձել է նետվել Երևանի Հաղթանակի կամրջից Այս պահին կրկին Կիրանց կարող են գալ միայն այն մարդիկ ովքեր ունեն Կիրանցի գրանցում Կրակոցներ՝ Ոստան գյուղի գերեզմանոցում. կա 1 զոհ, 1 վիրավոր Ավստրալիան իր էներգիայի ավելի քան մեկ երրորդը ստացել է արևից ու քամուցԱռաջին զանգը` Մհեր Գրիգորյանի համար Այս շարժման մեջ առաջնորդություն կա. լիահույս ենք՝ կհաջողենք. Մենուա Սողոմոնյան «Բան ու գործ» էքսպո՝ Մայր բուհի 105-ամյակին Ժողովուրդը կների իրապես զղջացողներին, խոստովանողներին ու դարձի եկողներին․ Մենուա ՍողոմոնյանԴատապարտում ենք ժողովրդի թիկունքում իրականացված գիշերային կապիտուլյացիոն գործարքը․ հայտարարություն Վերաբացվել է Ամիօ բանկի ՙԱրտաշիսյան՚ մասնաճյուղըԻդրամ Ջունիորն ու Կորիզը համագործակցության հուշագիր են ստորագրելՀաղթանակի ու հաջողության բանաձևը. Հայաստան-Արցախ ֆորում. օր երրորդԻսրայելը ԱՄՆ-ի վասալը չէ. Նեթանյահու Կիրանց մեծ թվով ոստիկաններ են ժամանել. հորդորում են բացել ճանապարհը (ուղիղ) Օվկիան դարձած իմ Մասիվ. օրվա կադր Վրաստանի վարչապետը կհանդիպի Էրդողանի հետ Արտակարգ դեպք՝ Երևանում. կիսակառույց շինության տարածքում հայտնաբերվել է տղամարդու մարմին (լուսանկար) Սահմանադրություն եք խախտում, կպատժվեք. Չալաբյանը՝ արձանագրությունների տակ ստորագրող պաշտոնյաներին Կովկասյան տարածաշրջանի համար, որպես առաջնորդ, պատասխանատու է Ալիևը. Լուկաշենկո Ռուսն ու չինացին հավերժ եղբայրներ են. Պուտին ՀՀ գլխավոր դատախազությունն ընթացք է տվել «ՀայաՔվեի» կողմից հանցագործության մասին հաղորդմանըՓոթորիկ Երևանում․ տեսանյութ Շոյգուն առաջին մեկնաբանությունն է տվել նախարարի պաշտոնից ազատվելուց հետոԿա՛մ այսօր, կա՛մ երբեք. արյունաքամության շղթան պետք է կանգ առնի. Բագրատ Սրբազանի ուղերձը (Տեսանյութ)