Հայերեն
Քենիայում ավելի քան 290 մարդ է զոհվել հեղեղումների հետևանքով Կոնվերս Բանկում ամփոփել են ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցության արդյունքները Լատվիայի ԱԳ նախարարը դարձել է աշխարհազորային ՊՆ-ն հայտարարություն է տարածել Ցավում եմ տեղի ունեցածի համար. Գեղամ Նազարյանը` երեկվա միջադեպի մասին Այս անուններով կանայք ամենաշատն են գրավում տղամարդկանց Ցավալի լուր․ Մահացել է Ջեմմա Հովհաննիսյանը «Պատրաստվեք»․ Բագրատ Սրբազանը՝ ԵՊՀ-ականներին Կներեք, խնդրում եմ, մենք շուտով կհեռանանք. Պուտին Դաղստանում ձյուն է տեղացել (տեսանյութ) Կիրանցում ոստիկանական բռնություններից տուժած քաղաքացիները կարող են դիմել «ՀայաՔվեին» Վարչախմբի համար հանրությունից թաքուն գործելը դարձրել են նվիրական արժեք 

Բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով՝ տարբեր տեսակի թմրամիջոցների շրջանառության հերթական դեպքը․ Արարատի մազի բնակիչը կալանավորվել է

Իրավունք

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով՝ տարբեր տեսակի թմրամիջոցների շրջանառության հերթական դեպքը․ Արարատի մազի բնակիչը կալանավորվել է (լուսանկարներ)

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում քննություն է իրականացվում՝ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության հերթական դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։

2024 թվականի ապրիլի 6-ին, ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողները ապօրինի թմրանյութ պահելու հիմնավոր կասկածով՝ Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայից ձերբակալել և բաժին են տեղափոխել Արարատի մարզի բնակիչ 2 եղբայրների։

Նրանցից մեկի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է պոլիէթիլենային տոպրակ՝ լցված ընդհանուր 3․77 գրամ քաշով «Կոկաին» տեսակի թմրամիջոցի նմանվող փոշենման զանգվածով, «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի յուղի նմանվող զանգվածով լցված 3 ապակյա սրվակ, ինչպես նաև զիպ փականով 4 պոլիէթիլենային տոպրակ ու էլեկտրական գրամային կշեռք:

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մասի և 396-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Նշանակված դատաքիմիական փորձաքննությամբ պարզվել է, որ փորձաքննության ներկայացված 3․77 գրամ քաշով սպիտակ փոշենման զանգվածը «Կոկաին» տեսակի թմրամիջոց է:

Նախնական տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ հիշյալ թմրամիջոցը «Տելեգրամ» հավելվածի միջոցով հետագա իրացման նպատակով ձեռք է բերել եղբայրներից մեկը, ում մոտից էլ հայտնաբերվել է թմրամիջոցը։

Խուզարկություն է կատարվել նաև վերջինիս՝ գյուղում գտնվող տան և դրան կից օժանդակ կառույցներում, որի արդյունքում հայտնաբերվել և առգրավվել են թմրանյութերի փաթեթավորման համար նախատեսված պարագաներ և տարբեր տեսակի թմրամիջոցների նմանվող զանգվածներ։ Մասնավորապես՝ պլաստմասե տարրայում և 9 փաթեթներում լցված՝ ընդհանուր 172.89 և 14.1 գրամ քաշով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի նմանվող դեղնականաչավուն զանգված, փաթեթավորված՝ ընդհանուր 2,2 գրամ քաշով «MDMA» տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված, «LSD» տեսակի թմրամիջոցի նմանվող զանգվածով լցված 1 փաթեթ, «Մարիխուանա»-ի յուղով լցված 5 սրվակ, 1 փաթեթում առանձնացված մուգ շագանակագույն զանգված, որը նախնական տվյալով հանդիսանում է «Կոշտ» տեսակի թմրամիջոց, ևս մեկ 1 փաթեթ՝ լցված ընդհանուր 4.1 գրամ ընդհանուր քաշով մուգ գույնի չորացված զանգվածով, «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի սերմերի թվով 19 տուփ, տարբեր տեսակի չորացված սնկանման զանգվածներով 66 փաթեթ, ինչպես նաև դեղնականաչավուն հետքերով 2 տարրա, աղաց և այրված հետքերով ծխամորճ:

Նշված բոլոր զանգվածները ներկայացվել են դատաքիմիական, դատաբուսաբանական համալիր փորձաքննության։

Եղբայրներից մեկի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Նրան մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով։

Միջնորդություն է ներկայացվել դատարան վերջինիս նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար, ինչը բավարարվել է։

Ձեռնարկվում են քննչական, վարութային, ինչպես նաև օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ տղամարդու մոտից հայտնաբերված թմրամիջոցի ձեռքբերման աղբյուրը, թմրամիջոցի ապօրինի շրջանառության մեջ ներգրավված այլ անձանց ինքնությունը պարզելու, հայտնաբերելու ուղղությամբ: Մյուս եղբայրն արգելանքից ազատ է արձակվել՝ դրա հիմքերի վերացման պատճառով։

Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Քենիայում ավելի քան 290 մարդ է զոհվել հեղեղումների հետևանքով Կոնվերս Բանկում ամփոփել են ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցության արդյունքները Լատվիայի ԱԳ նախարարը դարձել է աշխարհազորային ՊՆ-ն հայտարարություն է տարածել Ցավում եմ տեղի ունեցածի համար. Գեղամ Նազարյանը` երեկվա միջադեպի մասին Այս անուններով կանայք ամենաշատն են գրավում տղամարդկանց Ցավալի լուր․ Մահացել է Ջեմմա Հովհաննիսյանը «Պատրաստվեք»․ Բագրատ Սրբազանը՝ ԵՊՀ-ականներին Կներեք, խնդրում եմ, մենք շուտով կհեռանանք. Պուտին Դաղստանում ձյուն է տեղացել (տեսանյութ) Կիրանցում ոստիկանական բռնություններից տուժած քաղաքացիները կարող են դիմել «ՀայաՔվեին»Վարչախմբի համար հանրությունից թաքուն գործելը դարձրել են նվիրական արժեք Վարչախումբը հերսոտել է «խնդրանք» բառից Պետք է հարյուր հազարավոր մարդկանց ճնշում խորհրդարանի վրա․ Նաիրի Սարգսյան «Ինչպես չլինել չմարդ»․ Բագրատ Սրբազանի՝ ԵՊՀ-ում անցկացվող դասախոսության թեման Ucom ընկերությունը շնորհավորում է բոլորին Հեռահաղորդակցության օրվա կապակցությամբ Տոկաևն արգելել է մանկապիղծներին և ահաբեկիչներին մուտք գործել Ղազախստան Գազ չի լինի որոշ բնակավայրերում Տարադրամի փոխարժեքները մայիսի 17-ին Ուրիշ լուծում չկա, միայն այս իշխանության հեռացումը․ Սրբազան Սոնա Եսայանի եղբայրն ու կինը պարզել են երեխայի սեռը. անչափ հուզիչ Իշխանությունը փորձ է անում ողջ պատասխանատվությունը դնել գյուղացիների վրա, ընդ որում՝ պառակտելով (տեսանյութ) Հս. Կորեան բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ ՀԻՄԱ. Բագրատ Սրբազանը գնում է ԵՊՀ` դասախոսելու Չեխիայում կանցկացվեն հայկական մշակույթի օրեր Տավուշի մարզպետը փակ հանդիպում է կազմակերպել կիրանցեցիների հետ Հանքարդյունաբերության ոլորտը որակյալ աշխատուժ պահանջող ոլորտ է. ԶՊՄԿ-ն մասնակցել է «ԲանՈՒԳործ. ԵՊՀ - Yerevan State University էքսպո-2024»-ին Հայ շախմատիստները ոչ-ոքի են գրանցել Շարժայի միջազգային մրցաշարի 3-րդ տուրում 8000 անձի ավանդների փոխհատուցում տրամադրելու համար նախատեսվել է 1 մլրդ 500 մլն դրամ Ապագայի տեխնոլոգիական բանակ՝ ԱԹՍ-ներով, հեռակառավարվող հրթիռներով. սա է Շարժման տեսլականը Գործ ունենք օտարների կողմից ղեկավարվող խամաճիկային մի կառավարության հետ, որի թիրախում հենց հայ ժողովրդի ինքնությունն է․ Արշակ Կարապետյան Պուտինն ու Սի Ծինփինն Ուկրաինան քննարկել են տետ-ա-տետ. Կրեմլ Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին Մայիսի 17-ի աստղագուշակ ՀՕՊ համակարգերը ՌԴ օդային տարածքում ոչնչացրել և որսացել են 102 անօդաչու Opel մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվելով հայտնվել քարերի վրա. կան տուժածներ Հրդեհ՝ Արշակունյաց պողոտայում․ այրվել է առևտրի կենտրոնի 6 տաղավար (տեսանյութ, լուսանկարներ) Հատուկ սակագներով SWIFT փոխանցումներ․ Ֆասթ Բանկում նոր ակցիա է մեկնարկել Աշոցքի տարածաշրջանում ձյուն է տեղացել Ջուր հավաքեք․ ջուր չի լինելուԿանխվել է ինքնասպանության փորձ. քաղաքացին փորձել է նետվել Երևանի Հաղթանակի կամրջից Այս պահին կրկին Կիրանց կարող են գալ միայն այն մարդիկ ովքեր ունեն Կիրանցի գրանցում Կրակոցներ՝ Ոստան գյուղի գերեզմանոցում. կա 1 զոհ, 1 վիրավոր Ավստրալիան իր էներգիայի ավելի քան մեկ երրորդը ստացել է արևից ու քամուցԱռաջին զանգը` Մհեր Գրիգորյանի համար Այս շարժման մեջ առաջնորդություն կա. լիահույս ենք՝ կհաջողենք. Մենուա Սողոմոնյան «Բան ու գործ» էքսպո՝ Մայր բուհի 105-ամյակին Ժողովուրդը կների իրապես զղջացողներին, խոստովանողներին ու դարձի եկողներին․ Մենուա ՍողոմոնյանԴատապարտում ենք ժողովրդի թիկունքում իրականացված գիշերային կապիտուլյացիոն գործարքը․ հայտարարություն Վերաբացվել է Ամիօ բանկի ՙԱրտաշիսյան՚ մասնաճյուղը