Հայերեն
Երեխաների պաշտպանության մոջազգային օրվա կապակցությամբ ԶՊՄԿ-ն հյուրընկալել է աշխատակիցների երեխաներին ընկերության տարբեր արտադրամասերում (լուսանկարներ) Օրվա խորհուրդը երեխաների անվտանգության, երջանիկ մանկության, առողջության և բարեկեցության համար պայմաններ ստեղծելն է. Զաքարյան Մեր իշխանությունների դիլետանտիզմի արդյունքում Հայաստանը հայտնվել է աշխարհաքաղաքական փակուղու մեջ. Արշակ Կարապետյան Հանձնարարված է բանտարկել բողոքի ակցիայի մասնակիցներին «Մուլտի Գրանդ» հյուրանոցի բացօթյա լողավազանը դռները վերաբացում է՝ թարմացված և նոր ծառայություններով «Նոր պրոյեկտ. տնտեսական ալիք» նախաձեռնությունը խստորեն դատապարտում է ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Այս վարչախումբը Հայաստանը մտցրել է աշխարհաքաղաքական փակուղի. Արշակ Կարապետյան Բայդենը ներկայացրել է Գազայի հատվածում պատերազմը դադարեցնելու վերաբերյալ Իսրայելի առաջարկը Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև Կրակ և սև ծուխ. Կազանում պահեստ է բռնկվել (տեսանյութ) Որևէ անհրաժեշտություն չկա դիմելու ՈՒԵՖԱ-ին՝ Թբիլիսիում խաղալու համար. ՀՖՖ-ն արձագանքել է «Փյունիկ»-ին Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ աղետի գոտի է հասցվել առաջին անհրաժեշտության աջակցությունը 

Ազգ-բանակ, ազգ-ամրոց, ազգ-տաճար. ինչո՞ւ է անհրաժեշտ իրական կյանքում ապահովել այս շղթան. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Թե՛ իր ծրագրային ելույթում, թե՛ ընդհանրապես հրապարակային այլ ելույթներում «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» համաժողովրդական շարժումը առաջնորդող Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը չափազանց հետաքրքրական արտահայտություն արեց՝ «Ազգ-բանակ, ազգ-ամրոց, ազգ-տաճար» դառնալու վերաբերյալ: Հարկավ, իրենից՝ Բագրատ սրբազանից լավ հազիվ թե որևէ այլ ոք կարողանա «բացել» այս «կոդը»: Մյուս կողմից՝ հուշումը չափազանց պարզ է ու մանավանդ ստեղծված իրավիճակում՝ ընկալելի, ուստի կփորձենք մեր ընկալումները ներկայացնել այդ առնչությամբ: Սկսենք «ազգ-բանակից»: Այս բանաձևը ծանոթ է մեր հանրությանը, մասնավորապես, 8 տարի առաջ՝ Ապրիլ յան պատերազմից հետո, պաշտպանության նախարարի կողմից այն դրվեց շրջանառության մեջ՝ ներկայացնելով նաև այդ բանաձևի հետ կապված կոնկրետ ծրագրեր, որոնց մի մասն անգամ հասցրեց մեկնարկային ուղու մեջ դնել: Այն ժամանակ այս գաղափարը բավականին ակտիվ ծաղրական ու թունոտ մեկնաբանությունների արժանացավ որոշակի շրջանակների կողմից, որոնք այսօր կազմում են Նիկոլ Փաշինյանի «քաղաքական շրջապատը» և նրա հրապարակային աջակիցներն են: Բայց չշեղվենք:

Ի՞նչ «Ազգ-բանակի» մասին կարող է հիմա խոսվել: Նախ՝ արձանագրենք, որ մեր պետականությունը վտանգի մեջ է, գոյութենական ռեալ սպառնալիքի տակ: Որքան էլ դա տարօրինակ է հնչում նորմալ ընկալման տեսանկյունից, հիմնական վտանգը, սպառնալիքը գալիս է Հայաստանի ներկայիս իշխանությունից: Ավելին, այդ իշխանությունը, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, արդեն միանգամայն բացեիբաց, կարելի է ասել՝ անթաքույց, առաջնորդվում է առնվազն ոչ հայկական շահերով: Բնականաբար, նախ՝ պետք է չեզոքացնել այդ վտանգը, սպառնալիքը: Եվ «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը դրա մասին է: Այսինքն՝ պետությունը պահպանելու, պաշտպանելու, անկման այս պարունակից դուրս բերելու մասին է: Դա հնարավո՞ր է: Իհարկե, հնարավոր է: Բայց հնարավորն իրականություն կդառնա, եթե միավորվեն հանրության կարող ուժերը, բոլոր շերտերը, առաջին հերթին՝ երիտասարդությունը:

Պարզ ասած՝ մենք ազգովի կարող ենք հասնել արդյունքի, եթե միավորվենք որպես, պատկերավոր ասած, բանակ: Ու ոչ միայն պատկերավոր ասած: Բագրատ Սրբազանի գլխավորած շարժման հաջողությունը իրական հնարավորություն կարող է տալ ապահովել իրական խաղաղություն: Այո, հենց խաղաղություն: Այն, ինչի շուրջ մանիպուլ յացիաներով Նիկոլ Փաշինյանը կառչած է մնում իշխանությունից և շարունակաբար բերում միայն պատերազմ, կորուստներ, մահեր, զոհեր: Իսկ հասարակական, քաղաքական, համայնքային կյանքում որպես «ազգ-բանակ» վերակազմակերպվելը կբերի պետության պաշտպանունակության բարձրացման, այսինքն՝ իրական խաղաղության: Սա, եթե՝ հակիրճ: Այստեղից սահուն անցում պետք է կատարել «ազգ-ամրոց»-ին: Պարզից էլ պարզ է, որ առկա հիմնական վտանգը չեզոքացնելը մի բան է, իսկ դրա ավերակիչ հետևանքները հաղթահարելը՝ մեկ այլ բան: Ավելին, առանց որևէ հուզականության տրվելու, պետք է սթափ գիտակցել, որ երկրում իշխանափոխության, մթնոլորտի ու հոգեվիճակի փոփոխության դեպքում իրենց ողջ թափով առաջին պլան են մղվելու լրջագույն մարտահրավերներ, եթե չասվի՝ մարտահրավերների մի ամբողջ խուրձ. արտաքին-քաղաքական, անվտանգային, սոցիալ-տնտեսական և այդպես շարունակ:

Հասկանալի է, չէ՞, որ ադրբեջանաթուրքական տանդեմը իր դիրքերը հենց այնպես չի զիջելու (նրանք անգամ խոսում են Փաշինյանին օգնելու համար Հայաստան զորքեր մտցնելու և «կարգուկանոն հաստատելու» մասին): Այդ վտանգներին դիմակայելու, այդ մարտահրավերները հաղթահարելու համար քիչ է «ազգ-բանակ» լինելը: Տևական ժամանակի համար իսկապես էլ պետք է կարողանալ վերածվել «ազգ-ամրոցի»: Այն իմաստով, որ ազգային բոլոր կարողությունները, առկա համընդգրկուն ներուժը (տնտեսականից մինչև գիտական) ծառայեցվեն մեր «ամրոցպետության» պահպանության, պաշտպանության նպատակին: Առկա աշխարհաքաղաքական իրավիճակում, որը արագ հանդարտվելու նախանշաններ չունի, «ամրոցային» համախմբումից լավ ելք չկա: Ցավալի է, բայց մենք, որպես ազգ, որպես հասարակություն, թույլ տվեցինք, որ մեզանից խլվի մեր ամրության կարևորագույն բաղադրիչը՝ Արցախը:

Պետք է կարողանալ վերջապես ի մի գալ և պահել այն, ինչն ունենք: Այստեղ արդեն գալիս է «ազգ-տաճարի» մոտեցման կարևոր պահը: Այդպիսի արտահայտություն կա՝ դեպի տաճար տանող ճանապարհի մասին: Բայց գրական-գեղարվեստական հնչող «ազգ-տաճար» բանաձևը ի՞նչ կարող է նշանակել մեր հողեղեն իրականության մեջ: Դա հիմնական հարցն է: Մեր ընկալմամբ, դա նշանակում է, որ մեր երկրի, հասարակության կենսագործունեությունը պետք է խարսխվի ազգային արժեքների, արժեհամակարգի վրա: Բայց ոչ միայն: Նախ՝ պետք է վերականգնել հանրային համերաշխությունը, բարոյահոգեբանական մթնոլորտը առողջացնել, հակառակ դեպքում «ամրոցը» չի դիմանա: Ասվածը նշանակում է նաև սոցիալական համերաշխություն: Սա այն է, ինչը սովորաբար նշվում է որպես սոցիալական արդարություն, բայց համերաշխությունն ավելի ընդգրկուն է:

Սա նշանակում է իրական եղբայրասիրություն, ազգասիրություն և մարդասիրություն, եթե կուզեք՝ իրական ազգային և քրիստոնեական արժեքների վրա հիմնված կենսագործունեություն: Կարևոր է հասկանալ, որ նշյալները չեն կարող առանձին ծրագրեր լինել, այլ ենթադրում են շաղկապվածություն, մեկը մյուսով փոխլրացվածություն: Բայց եթե հաջողվի իրական կյանքում ապահովել այդ շղթան, ապա, կարծում ենք, կհաջողվի տևական ժամանակով ապահովել մեր պետական գոյությունն այս աշխարհում՝ անկախ աշխարհակարգային փոփոխություններից:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Սիրելի փոքրիկներ, մեր նպատակն է անել ամեն բան, որպեսզի ձեր մանկությունն անցնի խաղաղ ու զարգացող հայրենիքում. Նաիրի Սարգսյան Երեխաների պաշտպանության մոջազգային օրվա կապակցությամբ ԶՊՄԿ-ն հյուրընկալել է աշխատակիցների երեխաներին ընկերության տարբեր արտադրամասերում (լուսանկարներ) Օրվա խորհուրդը երեխաների անվտանգության, երջանիկ մանկության, առողջության և բարեկեցության համար պայմաններ ստեղծելն է. ԶաքարյանՄեր իշխանությունների դիլետանտիզմի արդյունքում Հայաստանը հայտնվել է աշխարհաքաղաքական փակուղու մեջ. Արշակ Կարապետյան Հանձնարարված է բանտարկել բողոքի ակցիայի մասնակիցներին «Մուլտի Գրանդ» հյուրանոցի բացօթյա լողավազանը դռները վերաբացում է՝ թարմացված և նոր ծառայություններով «Նոր պրոյեկտ. տնտեսական ալիք» նախաձեռնությունը խստորեն դատապարտում է ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումըԱյս վարչախումբը Հայաստանը մտցրել է աշխարհաքաղաքական փակուղի. Արշակ Կարապետյան Բայդենը ներկայացրել է Գազայի հատվածում պատերազմը դադարեցնելու վերաբերյալ Իսրայելի առաջարկը Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև Կրակ և սև ծուխ. Կազանում պահեստ է բռնկվել (տեսանյութ) Որևէ անհրաժեշտություն չկա դիմելու ՈՒԵՖԱ-ին՝ Թբիլիսիում խաղալու համար. ՀՖՖ-ն արձագանքել է «Փյունիկ»-ին Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ աղետի գոտի է հասցվել առաջին անհրաժեշտության աջակցությունը Carpisa-ի՝ 50 000 դրամ արժողությամբ նվեր-քարտ IDBank-ից Վարչախումբը ձերբակալել է «ՀայաՔվեի» ակտիվի անդամ Գեղամ Հովհաննիսյանին. շուտափույթ ազատություն մեր պայքարի ընկերոջըԹեև շատ խառը և լարված օրեր ենք ապրում, ի վերջո դա անում ենք մեծ չափով հենց մեր երեխաների համար. ՉալաբյանԱստղագուշակ հունիսի 1-ի համար. ինչ է սպասում կենդանակերպի նշաններին Վանաձոր – Ալավերդի – Այրում - Բագրատաշեն ավտոճանապարհը փակ է Խոշոր հրդեհ՝ Հարթաշենի գյուղապետարանում և մանկապարտեզում 2024թ. Երևանում կանցկացվի շուրջ 15 կմ կոյուղատար ու հեղեղատար համակարգ Երևանի տնկարանն ընդլայնվում է 20 հա-ով Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ Շատին գյուղում արջը մտել է գյուղացու այգի, բարձրացել ծառը Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է Սուրբ Գրիգոր Լուսավորչի ելքը Վիրապից Ի՞նչ ճակատագիր են ունեցել պետբյուջեի միջոցները, ինչքանո՞վ են դրանք արդյունավետ ծախսվել. «Փաստ» Վրաերթի ենթարկված տղամարդը հիվանդանոցում մահացել է Իշխանությունը «բերետավորների» միջոցով ձգտում է բախումներ հրահրել. «Փաստ» Տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել Ուկրաինայի ամբողջ տարածքում օդային տագնապ է հայտարարվել Ինչո՞ւ են Թուրքիան ու Ադրբեջանն այդքան ջանասիրաբար պաշտպանում Փաշինյանին. «Փաստ» Անաշը հիվшնդ ա. Հրաչ Մուրադյանը հայտնել է կնոջ առnղջական խնդիրների մասին. ինչ է պատահել Փաշինյանը հրահանգել է «նստեցնել» ցանկացած գնով. «Փաստ» Հերթական ողբերգական վթարը՝ Երևան-Գյումրի ճանապարհին․ քարով բարձված բեռնատարը կողաշրջվել է, զnh կա «Այս վարչախումբը Հայաստանը մտցրել է աշխարհաքաղաքական փակուղի». «Փաստ» Ո՞ւմ է պատկանում ընկերությունը, որի գովազդային կրիչներն ապամոնտաժվել են. «Փաստ» Հրդեհ Իսրայելյան փողոցում. բնակիչներ են ծխահարվել Հայաստանը մերժե՞լ է Ռուսաստանի առաջարկած օգնությունը. «Փաստ» Ջուր չի լինելու Վարդենիսի մի քանի գյուղում խոշոր չափերի կարկուտ է տեղացել (լուսանկարներ) ԶՊՄԿ-ում պղնձի արդյունահանման վիճակի և մաքուր պղնձի ստացման խնդիրների վերաբերյալ աշխատաժողով էր Եվրամիության մեր գործընկերների ու միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ այսօր շուրջ 230 փոքրիկների համար վերաբացեցինք հիմնանորոգված հերթական մանկապարտեզը․ Տիգրան ԱվինյանԴիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունըԻտալիան ռեկորդային աճ է գրանցել արևային էներգիայի ոլորտում Մեր իշխանությունների դիլետանտիզմի արդյունքում Հայաստանը հայտնվել է աշխարհաքաղաքական փակուղու մեջ. Արշակ Կարապետյան Փարաքարում այսօր տեղի ունեցածը ոչ այլ ինչ էր, քան իշխանազավթման հերթական դրսևորումը. «Ապրելու երկիր» ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է մանկական ավանդՄեկնեք Փարիզ Յունիբանկի և VISA-ի հետ ՝ Օլիմպիական խաղերը դիտելու Բռնցքամարտիկ Անի Հովսեփյանը վարկանիշային մրցաշարի քառորդ եզրափակչում է Ուկրաինան անվտանգության երաշխիքների մասին համաձայնագրեր է ստորագրել Շվեդիայի, Իսլանդիայի և Նորվեգիայի հետ Ամիօ բանկը և Վիզա ընկերությունը տոնեցին Visa Business Signature քարտի մեկնարկը Խոշոր վթար՝ Արարատում. «Nissan»-ը բախվել է արգելապատնեշներին, մայր ու nրդի տեղափnխվել են hիվանդանnց