Հայերեն
Ղրիմի Սեւաստոպոլ քաղաքը գրեթե անցել է ջրի տակ (տեսանյութեր) Բաղրամյան պողոտայում ոչ սթափ վարորդը «Toyota»-ով վրաերթի է ենթարկել փողոցը արգելված հատվածով անցնող կնոջն ու 11-ամյա երեխային Կալիֆոռնիան արդեն ունակ է մեկ ամսից ավելի բավարարվել միայն վերականգնվող էներգիայով և անգամ վաճառել ավելցուկը Հունիսի 15-ը ՀՀ պետական խորհրդանիշների օրն է Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ․ ինչ եղանակ կլինի Սպանություն մայրաքաղաքի կենտրոնում. 24-ամյա դանակահարողը կալանավորվել է Իջևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Mercedes-Benz»-ը և «VAZ»-ը․ կան տուժածներ Ես ձեզ այլևս չեմ համոզի և չեմ խնդրի․ Լուկաշենկո ՄԱԿ-ը հայտնել է, որ Ռաֆահի պահեստների սննդամթերքի պաշարները սպառվում են Հայ Առաքելական եկեղեցին այսօր տոնում է Ս. Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտի օրը Շտապoգնության մեքենա է վթարի ենթարկվել․ կին բnւժաշխատող է վիրավnրվել (տեսանյութ) Վերաձևակերպել ենք մեր շարժման տրամաբանությունը, այդ մասին կիմանաք մոտակա օրերին․ Բագրատ Սրբազան 

Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այն, որ Նիկոլ Փաշինյանը 2018-ին իշխանության եկավ «ժողովրդի ուսերի վրա», կարծում ենք, ոչ ոք կասկածի տակ չի դնի: Հարկավ, բացարձակ առումով չի կարելի հրապարակներում հավաքված ժողովրդի ակտիվ ու այն օրերին ագրեսիվ հատվածին անվանել «ամբողջ ժողովուրդ», բայց, այնուամենայնիվ, «ժողովրդի ուսերի վրա» եկավ: Այն օրերին՝ ուղիղ 6 տարի առաջ, Նիկոլ Փաշինյանի վարկանիշը նրա երբևէ երազելի «առաստաղը» ծակել-անցել էր՝ պատկերավոր ասած: Հիմա պատկերը տրամագծորեն այլ է: Ընդամենը վեց տարի անց Նիկոլ Փաշինյանի վարկանիշը արդեն ոչ միայն հատակն է ծակել, այլև շուտով այն հորատանցքի հետք կթողնի: Տավուշում այս օրերին ծավալված իրադարձությունները, դրա արձագանքները՝ Հայաստանի տարբեր կողմերից, ասվածի յուրովի վկայություններն են:

Հիմնականը. «ժողովրդի ուսերի վրա եկած» իշխանությունը, որ 6 տարի առաջ երդվելով ասում էր, թե՝ առանց «հպարտ քաղաքացու» հետ խորհրդակցելու ոչինչ չի որոշելու Արցախի, անվտանգության ու ոչ միայն այդ հարցերում: Ասում էր՝ կառավարությունն էլ ժողովրդինն է, կառավարության դուռն էլ է ժողովրդինը, իր դուռն է, կուզեն՝ կջարդեն: Նիկոլ Փաշինյանը տարիներ անց մեկ էլ շրջվում, ասում է, թե՝ այ, մեր սխալն այն է եղել, որ չենք խոսել ժողովրդի հետ, թե ինչ ճանապարհով է պետք գնալ: Ստո՛պ: Նախ՝ խոսեիր, ո՞վ էր ձեռքդ բռնել, բերանդ փակել: Երկրորդ՝ երդվում էիր, կոկորդ էիր պատռում, թե՝ քեզ վատաբանո՜ւմ են, փնովո՜ւմ են, վարկաբեկո՜ւմ են՝ ասելով, որ իշխանության ես բերվել՝ Արցախը թշնամուն հանձնելու նպատակով: Էհ, հենց դա էլ տեղի չունեցա՞վ: Ժողովրդի հետ խոսելու մասին:

Նիկոլ Փաշինյանը ձև է բռնել, այո, հենց ձև է բռնել, թե՝ Տավուշի մարզում կենսական նշանակության տարածքները թշնամուն տալուց առաջ «գնացել, ժողովրդի հետ խոսում է»: Այնինչ, դա ամենաիսկական բեմադրություն էր: Հանդիպումն էլ, Ոսկեպարում լիներ, թե Կիրանցում կամ Բաղանիսում, «քասթինգ արված», այսինքն՝ իր աշխատակազմի, տեղի քպական իշխանավորների կողմից ընտրված անձինք էին: Ու, չնայած դրան, էլի խնդիրներ էին եղել, ամեն ինչ հարթ չէր անցել: Ամեն դեպքում, դա այն հարցն է, որ ոչ թե ոսկեպարցիների կամ թեկուզ Տավուշի ամբողջ մարզի բնակչության, այլ հենց Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների հետ «գնալ-հանդիպելու» անհրաժեշտություն կա կամ՝ կար, այլ ոչ թե՝ լոկալ «հանդիպում»-ներկայացումների: Իբր՝ «հարց քննարկեց»: Ու չսպասելով իր «սահմանազատումային» որոշումների հետ կապված որևէ իրավական ներպետական գործընթացի, բռնեց ու հայ-ադրբեջանական առաջնագծում սահմանասյուն տնկեց:

Տավուշում ու այլ բնակավայրերում մարդիկ ընդվզել են՝ վերջապես հասկանալով, թե ինչ աղետ է իրենց գլխին բերում իրենց «ընտրյալը»: Տավուշն, առանց չափազանցության, ալեկոծվում է, մարդկանց անհանգստություններն ու մտահոգությունները չեն փարատվում, հակառակը՝ ավելանում են, օրեցօր ահագնանում է տագնապը: Եվ այդ իրավիճակում նախօրեին լուր է հայտնվում լրահոսում, թե՝ տեղի է ունեցել Փաշինյանի ՔՊ կուսակցության նիստ, քննարկվել են... կուսակցությանն անդամակցելու ինչ-որ հարցեր: Հասկանալի՞ է: Դժվար է գտնել ավելի ցայտուն վկայություն այն բանի, որ Նիկոլ Փաշինյանը, կներեք, «թքած ունի» մարդկանց, մարդկանց կարծիքների, մտահոգությունների, անհանգստությունների, տագնապների, մեծ հաշվով՝ կյանքերի վրա: Նա, ինչ որոշել է, ինչ ծրագրով որ եկել է իշխանության (կամ՝ բերվել), այդ հունով էլ ընթանում է: Մնացյալը (ուղղաթիռ, հանդիպում, հարցազրույց, բասկետբոլի գնդակ) դեկորացիաներ են:

Հիմնականը «ադրբեջանական ժողովրդին» հերթական ցնծությունը պարգևելն է, հայրենի տարածքների հանձնումը: Նա համոզված է, որ ինչ ուզում է՝ անելու է, և որ ոչ ոք չի կարող իրեն խանգարել: Տավուշում, կոնկրետ Ոսկեպարում, Կիրանցում, Նոյեմբերյանում, այլ բնակավայրերում բողոքի ակցիաներ են, ավելի շուտ՝ անհնազանդություն է ու ընդվզում՝ իրենց կենսատարածքը թշնամուն հանձնելու փաշինյանական իշխանության որոշումների դեմ: Ի՞նչ արեց Փաշինյանը: Գնաց ժողովրդի հետ հանդիպելո՞ւ: Ոչ, Տավուշ ուղարկեց իր ոստիկաններին ու մասնավորաբար կարմրաբերետ «վկաներին»: Կարճ ասած՝ ոստիկանական ամենաբիրտ, կուրորեն ամենահակամարդկային հրամանները կատարելու ընդունակ ստորաբաժանումներին տարան ու «լցրեցին» ընդվզող տավուշցիների վրա: Բնականաբար, ամենավայրագ հարձակումներ խաղաղ ցուցարարների ու բնակչության վրա, ոստիկանական այլանդակություններ, ծեծուջարդ, մարմնական վնասվածքներ...

Պարզ է, չէ՞, թե Փաշինյանն ինչու է անընդհատ բարձրացնում ոստիկանների, զանազան բերետավորների աշխատավարձերն ու պարգևավճարները: Փաշինյանի հենարանը նրանք են մնացել, մեկ էլ մանրախնդիր ու եղկելի սադրիչները: Այնպիսիք, որ ընդունակ են բողոքի ելած հայ մարդկանց վրա նպատակադրված մեքենա քշել: Իսկ ոստիկանները միայն լուռ հետևում են նման սադրիչների քայլերին...

Գործնականում, ինչպես Սամվել Վարդանյանի նկատմամբ քստմնելի խոշտանգման դեպքում է, իրավապահ համակարգն ուղղակիորեն օգտագործվում է իշխանության կողմից ոչ միայն բռնաճնշումների, այլև ուղիղ հանցանքներ գործելու համար: Թե մինչև էլ ուր կընկնի Փաշինյանը, դժվար է ասել: Բայց որ Փաշինյանի իշխանության կողմից երկրի, պետության անկումը պետք է օր առաջ կասեցնել, կարծում ենք, ակնհայտ ցույց են տալիս մեր հայրենակիցները...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ղրիմի Սեւաստոպոլ քաղաքը գրեթե անցել է ջրի տակ (տեսանյութեր) Բաղրամյան պողոտայում ոչ սթափ վարորդը «Toyota»-ով վրաերթի է ենթարկել փողոցը արգելված հատվածով անցնող կնոջն ու 11-ամյա երեխային Կալիֆոռնիան արդեն ունակ է մեկ ամսից ավելի բավարարվել միայն վերականգնվող էներգիայով և անգամ վաճառել ավելցուկըՀունիսի 15-ը ՀՀ պետական խորհրդանիշների օրն է Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ․ ինչ եղանակ կլինի Սպանություն մայրաքաղաքի կենտրոնում. 24-ամյա դանակահարողը կալանավորվել է Իջևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Mercedes-Benz»-ը և «VAZ»-ը․ կան տուժածներ Ես ձեզ այլևս չեմ համոզի և չեմ խնդրի․ Լուկաշենկո ՄԱԿ-ը հայտնել է, որ Ռաֆահի պահեստների սննդամթերքի պաշարները սպառվում են Հայ Առաքելական եկեղեցին այսօր տոնում է Ս. Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտի օրը Շտապoգնության մեքենա է վթարի ենթարկվել․ կին բnւժաշխատող է վիրավnրվել (տեսանյութ) Վերաձևակերպել ենք մեր շարժման տրամաբանությունը, այդ մասին կիմանաք մոտակա օրերին․ Բագրատ Սրբազան Հպարտ ենք, որ կանայք մեր կոլեկտիվում ավելի քան 22% են և նրանց մեծ մասը՝ հարակից համայնքներից են. ԶՊՄԿՎիրավոր, բայց անպարտ. Ավետիք Չալաբյանը՝ Աբրահամ Գասպարյանի հետ Ի՞նչ շշնջաց Օ'Բրայենը Փաշինյանի ականջին. «Փաստ» Վթարային ջրանջատումներ Երևանում և Սյունիքի մարզում 930 նոր բեռնարկղ՝ չորս տեսակի թափոնների համար․ Երևանի քաղաքապետարան (տեսանյութ)Ի՞նչ է արել քրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանը՝ «Ֆազը», կյանքից զրկվելուց առաջ (տեսանյութ) Ավանդական հարսիկ. Լիա Զախարյանը հարսանիքից բացառիկ կադրեր է հրապարակել «Նիկոլ Փաշինյանի վարքագիծը շատ կանխատեսելի է, այն, ինչ տեսանք հունիսի 12-ին, դրա ամենավայրագ արտացոլումն էր. բազմիցս ցույց է տվել, որ կարմիր գծեր չունի». «Փաստ» Հայ հանրությունը կարիք ունի մի կառույցի, որը դուրս կբերի Հայաստանն այդ վիճակից. Արշակ Կարապետյան Այլևս ակնհայտ է, որ ՔՊ-ն պատերազմ է հայտարարել Հայ առաքելական սուրբ եկեղեցուն. «Փաստ» Պուտինն իրավունք չունի խաղաղության պայմաններ պարտադրել Ուկրաինային. Օսթին Եվրո-2024. ինչ հանդիպումներ կան հունիսի 15-ին Ի՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր Փողոցով իշխանության եկածները խոսում են փողոցով իշխանության գալու... անթույլատրելիության մասին. «Փաստ» Ծայրահեղ աղետալի հետևանքներ է ունենալու. ո՞ր երկրի մայրաքաղաքը չունի համալսարաններ՝ Փարի՞զը, Մոսկվա՞ն, թե՞ Լոնդոնը.... «Փաստ» Քաղաքական ինքնասպանություն. հեռացման հետհաշվարկի ժամացույցը միացած է. «Փաստ» Հունիսի 15-ի աստղագուշակՄիջինատլանտյան լեռնաշղթայի հարավային մասում 6,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է եղել Փաշինյանի ևս մեկ «ինքնախոստովանական ցուցմունք». «Փաստ» Էջմիածնում 77-ամյա տղամարդը, ծիրան հավաքելիս, ծառից վայր է ընկել և տեղում մահացել «Բիրտ ուժի կիրառումը ցույց տվեց, որ Փաշինյանն ընտրել է ավտորիտար ռեժիմի անցման ճանապարհը». «Փաստ» Մեր ցանկացած նախաձեռնության հիմքում մարդն է, քաղաքը մարդկանց համար բարեկարգ և հարմարավետ դարձնելը. Տիգրան ԱվինյանEventHub․am-ը՝ աշխարհահռչակ Black Eyed Peas-ի Թբիլիսիի համերգի տոմսերի վաճառքի պաշտոնական ներկայացուցիչը Fastex-ը UEFA Еuro 2024-ի ցուցադրման հովանավոր էՈրևէ արտասովոր միջադեպ չի եղել․ ՀՀ-ում ԵՄ դիտորդները հերքում են Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը Արտառոց դեպք՝ Երևանում․ կանայք hարձակվել են nuտիկանի վրա, hարվածներ hաuցրել Մենք ապրում ենք ընտանիքիս հետ գնած տանը, ոչ թե՝ նվեր ստացած. Գևորգ Մկրտչյան Բացահայտվել է հանցագործության 87 դեպք Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում հարձակվել Եվրոպայի վրա Նախնական վարկածով՝ զինվորն ինքն է զրկել իրեն կյանքից․ իրավապահները դեպքի վայրում են Գերմանիայում ռեկորդային 35 տոննա կոկաին են առգրավել Բելառուսի սահմանային կոմիտեն հայտնել է, որ լեհերը ռետինե փամփուշտներով կրակել են փախստականների վրա Էվելինա Շահիրյանի ծննդյան 83-ամյակի խնջույքն ու հայտնի հյուրերը. Բացառիկ հոլովակ Սարuափելի վթար․ 5 մարդ մաhացել է, չորսը՝ վիրավnրվելԿյանքը փրկել չի հաջողվել․ Ավանեսյանը՝ պայթյունի ու Բաղրամյան պողոտայի տուժածների մասին ՀՀ ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Բելառուսին Մոսկվան Կիևին փոխանցել է 254 դի, ստացել՝ 32-ը Հունիսի 14-ին զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Արմեն Գուրգենի Գասպարյանի դին