Հայերեն
Որևէ արտասովոր միջադեպ չի եղել․ ՀՀ-ում ԵՄ դիտորդները հերքում են Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը Արտառոց դեպք՝ Երևանում․ կանայք hարձակվել են nuտիկանի վրա, hարվածներ hաuցրել Մենք ապրում ենք ընտանիքիս հետ գնած տանը, ոչ թե՝ նվեր ստացած. Գևորգ Մկրտչյան Բացահայտվել է հանցագործության 87 դեպք Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում հարձակվել Եվրոպայի վրա Նախնական վարկածով՝ զինվորն ինքն է զրկել իրեն կյանքից․ իրավապահները դեպքի վայրում են Գերմանիայում ռեկորդային 35 տոննա կոկաին են առգրավել Բելառուսի սահմանային կոմիտեն հայտնել է, որ լեհերը ռետինե փամփուշտներով կրակել են փախստականների վրա Էվելինա Շահիրյանի ծննդյան 83-ամյակի խնջույքն ու հայտնի հյուրերը. Բացառիկ հոլովակ Սարuափելի վթար․ 5 մարդ մաhացել է, չորսը՝ վիրավnրվել Կյանքը փրկել չի հաջողվել․ Ավանեսյանը՝ պայթյունի ու Բաղրամյան պողոտայի տուժածների մասին ՀՀ ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Բելառուսին 

«Ներքին վախերն այս խմբակին տանում են դեպի ավտոկրատիա». «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ռազմական ցանկացած գործողություն, որում ներգրավված են Հայաստանի հարևանները, կարող է ընդգրկել մեր տարածաշրջանը: Այս համատեքստում կարևոր է քննարկել Իրանի և Իսրայելի միջև հարաբերությունների լարվածությունը, և թե փոխադարձ ռազմական հարվածները կարո՞ղ են լայնածավալ պատերազմի սկիզբ դառնալ:

«Աշխարհաքաղաքական միջավայրն այնպիսին է, որ լայնածավալ գործողությունների հավանականություն միշտ կա: Հիմա այն հատկապես բարձր է, որովհետև կան աշխարհաքաղաքական կենտրոններ, որոնց մի ուղղությունը շահագրգռված է հաստատված կարգերի և ազդեցության գոտիների փոփոխությամբ, մյուսը՝ սեփական ազդեցության պահպանմամբ և ընդարձակմամբ: Սա բերում է բախման այս ուժերի միջև, որը տեսնում ենք տարբեր տարածաշրջաններում մի կողմից՝ հիբրիդային դիմակայության տեսքով, մյուս կողմից՝ բաց և ուղիղ պատերազմների և ռազմական գործողությունների միջոցով: Սա հանգեցնում է նրան, որ աշխարհում ստեղծվում է ռազմական գործողությունների մասշտաբայնացման հնարավորություն»,-«Փաստի» հետ զրույցում ասում է քաղաքագետ Արա Պողոսյանը:

Նշում է՝ իրանա-իսրայել յան հակամարտությունն այս պահին ավելի հիբրիդային հակամարտության տեսք ունի: «Սա Իրանի կողմից Իսրայելի տարածքի վրա առաջին ուղիղ հարձակումն էր: Այն ունի հիբրիդային բաղադրիչ, քանի որ այս հարձակումն ուներ ավելի շատ տեղեկատվական, քան ուղիղ ռազմական նշանակություն: Եթե դիտարկելու լինենք ռազմական բալանսի տեսանկյունից, էական ոչինչ չի փոխվել այդ հարձակման արդյունքում:Բայց տեղեկատվական և տարածաշրջանային բալանսի դիտարկման տեսանկյունից այստեղ բավականին փոփոխություններ կան. ցուցադրվեց, որ Իսրայելը միայնակ, առանց իր դաշնակիցների աջակցության, ի զորու չէ դիմակայել իրանական հնարավոր հարձակումներին: Սա սկսել են քննարկել արաբական, իրանական մամուլում: Սա բերում է տարածաշրջանում Իրանի դերակատարման նոր փոփոխության և կշռի մեծացման: Հիմա տպավորություն է, որ ավելի լայնամասշտաբ գործողություններ պետք է սկսվեն, որովհետև Իսրայելը կպատասխանի: Սակայն ո՛չ Իսրայելը, ո՛չ Իրանը լայն առումով պետք է որ շահագրգռված չլինեն լայնածավալ ռազմական գործողություններով:

Իսրայելը ոչ թե ու ոչ միայն մարտնչելու է իրենից կիլոմետրեր հեռու գտնվող Իրանի դեմ, այլ հենց իր սահմաններին հարակից տարածքներում ունի լրջագույն խնդիրներ՝ Գազայի հատվածում, Լիբանանի հարավում, Եմենի հատվածում: Ընդ որում, եթե Իրանը մտնի լայն պատերազմի մեջ, շատ հնարավոր է՝ արաբական աշխարհի կոնսոլիդացիա Իրանի շուրջ: Արաբական տարբեր լրատվամիջոցներում և վերլուծական շրջանակներում որոշակի ոգևորություն է նկատվում այն առումով, որ քննարկվում է Իրանի կշիռը և դերը տարածաշրջանում: Տպավորություն է ստեղծվում, որ հնարավոր է՝ արաբական աշխարհի բազմաթիվ երկրների կողմից համախմբում Իրանի շուրջ, եթե սկսվեն լայնածավալ ռազմական գործողություններ:

Կարելի է ենթադրել, որ Իսրայելը չպետք է շահագրգռված լինի նման մասշտաբային ռազմական գործողությունների և Իրանի հետ ուղիղ բախման հարցում: Հաշվի առնենք այն հաղորդագրությունները, որ Իրանը կարճ ժամանակահատվածում կարող է ունենալ միջուկային մարտագլխիկներ, իսկ այդպիսի ռազմական գործողությունները Իրանի համար ստեղծելու են լեգիտիմ հիմքեր, որպեսզի նա հնարավորինս արագ ստեղծի և հայտարարի իր՝ միջուկային տերություն լինելու մասին: Կարծում եմ՝ դա այս պահին ո՛չ Արևմուտքին է անհրաժեշտ, ո՛չ էլ Իսրայելին»,-նշում է մեր զրուցակիցը:

Հավելում է՝ բայց կան ներքին քաղաքական շահեր, որոնցով պայմանավորված՝ հնարավոր է՝ իսրայելական վարչակազմը գնա արկածախնդրության. «ԱՄՆ-ն չի խրախուսում Իսրայելի՝ պատասխան գործողություններ սկսելու հնարավորությունը: Իրանի դեմ լայնամասշտաբ ռազմական գործողություններ սկսելու իսրայել յան հնարավոր քայլերը չեն ստանալու աջակցություն ԱՄՆ-ի կողմից կամ չեն ստանալու այնպիսի աջակցություն, ինչպիսին ենթադրում է Իսրայելը: Ռազմական աջակցություն հնարավոր է, բայց քաղաքական աջակցություն չի լինի այն ծավալով, որն ակնկալում են Իսրայելում»: Հայ-ադրբեջանական շփման գծում վերջին օրերին թշնամին պարբերաբար կրակում էր հայկական զինված ուժերի դիրքերի, բնակելի տների վրա: Ադրբեջանը նաև ապատեղեկատվություն է տարածում, թե հայկական կողմն է խախտում հրադադարը: «Նույնիսկ Հայաստանի իշխանություններն են հայտարարում, որ նոր պատերազմի վտանգը լրիվ իրական է:

Հայաստանի իշխանությունների վերջին հայտարարությունները, որ պատրաստ են Տավուշի չորս գյուղը «վերադարձնել» Ադրբեջանին, վերջինիս համար օրինական հիմքեր են ստեղծում, որպեսզի նա որոշի, թե ինչ միջոցներով է այս գյուղերը վերցնելու՝ ռազմական գործողությունների՞, թե՞ բանակցությունների: Սրա հեղինակը Ադրբեջանը չէ, այլ Հայաստանի իշխանությունները և իրենց կատարած հայտարարությունները: Թե ինչպիսի հիմնավորումներ կլինեն՝ վարչատարածքային բաժանման մասին օրենք և այլն, բացարձակ նշանակություն չունի: Ադրբեջանական կողմի ակտիվությունը սկսվել է այս հայտարարությունից հետո, իսկ դրանից հետո ԵՄ դիտորդական առաքելության աշխատակիցները շրջանցում են այս հատվածը՝ այն համարելով վիճարկելի տարածք: Պատերազմի հավանականությունը շարունակում է չափազանց բարձր մնալ:

Տեղեկատվական գրոհների մասին խոսելիս պետք է հաշվի առնենք Ադրբեջանի ձեռագիրը. յուրաքանչյուր ռազմական մեծ օպերացիայից առաջ Ադրբեջանն իր համար ստեղծել է տեղեկատվական հիմք և իր ռազմական գործողությունները սովորաբար փաթեթավորել է որպես պատժիչ օպերացիա՝ արդար ինքնապաշտպանության իրացում, ինչը նշանակում է, որ որևէ կողմից առնվազն չեն ընդունելու իրենց նկատմամբ որևէ պատժամիջոց, բանաձև և այլն: Հիմա փորձ է արվում պատժիչ օպերացիաների համար ստեղծել տեղեկատվական հիմք, որով պարբերաբար Հայաստանի Հանրապետության զինված ուժերը մեղադրվում են ադրբեջանական զինուժի նկատմամբ գործողություններ կատարելու, հրաձգության և այլնի մեջ: Սա ցուցիչ է, որ Ադրբեջանն առնվազն դիտարկում է Հայաստանի դեմ ռազմական գործողություններ սկսելու վերաբերյալ որոշում ունենալը և այն կիրառելը: Թե ինչպիսի պայմաններում սա կկիրառվի, կախված է ոչ միայն հայ-ադրբեջանական հարաբերություններից, այլև տարածաշրջանային անվտանգային միջավայրից»,-շեշտում է քաղաքագետը:

Ասել, որ կա պատերազմի իրական վտանգ, բայց քաղաքացիներին չներշնչել վստահություն, որ նրանք պաշտպանված են, հակառակը՝ շարունակել իրական ու պատմական Հայաստանի մասին քննարկումները, հարձակումը եկեղեցու վրա և այլն. մեր զրուցակիցը սա համարում է գաղափարական մուտացիա: «Սա առողջ բանականության արդյունք չէ, այլ հիվանդ: Ժամանակին զգուշացնում էինք՝ չի կարելի թույլ տալ, որ պարտված իշխանությունը վերարտադրվի, այն իր հետ բերում է հոգեբանական տարբեր բարդույթներ և, ի վերջո, բանականության մուտացիա: Այն, ինչ մեզ թվում է տրամաբանությունից վեր, տեսնում ենք պրակտիկ կիրառության մեջ: Այստեղ կան նաև քաղաքական և ենթաքաղաքական շահեր, որոնց նպատակով այս դիսկուրսը հրապարակ է նետվում:

Այն ունի ինչպես ներքին, այնպես էլ արտաքին լսարանին հրամցվելու նպատակ: Այստեղ բանականության մուտացիան այն է, որ կարծում են, թե դրանով կչեզոքացնեն արտաքին վտանգները: Բնականաբար, դրանով Թուրքիան չի դադարելու Թուրքիա լինելուց, Ադրբեջանն էլ չի դադարելու Հայաստանի նկատմամբ պահանջներ ներկայացնելուց: Պարբերաբար խոսում էին հայրենասիրության մեր էտալոնի փոփոխության կամ վերաձևակերպման, հայրենիք և պետություն դիսկուրսի մասին, թե որն է առաջնահերթ ու երկրորդական, հետո հայրենիքն ու պետությունն իրար հակադրելու մասին, փողոցում գովազդային պաստառներ են՝ հայրենիքը պետությունն է, դա կտրանսֆորմացվի, որ պետությունը իշխանությունն է: Սրանք ներքին վախերն են, որոնք այս խմբակին տանում են դեպի ավտոկրատիա կամ տոտալիտար վարչակարգի հաստատում:

Ըստ էության, բոլոր բարոյական սահմաններն անցնելուց հետո մնում է միայն վարչահրամայական ապարատի ամրապնդումը և ժողովրդին նոր նարատիվներով կերակրելը: Արդյունքում կստանան այնպիսի զանգված, որի համար լայն առումով միևնույն կլինի, թե իր բնակության վայրը ինչպես կկոչվի, ում ենթակայության տակ կլինի, կարևորը առևտուրն է ու դրամական միջոցներ վաստակելը: Փորձ է արվում այս նարատիվը տարբեր խմորումների միջոցով մտցնել հասարակական դիսկուրսի մեջ, դրանց քննարկումը դարձնել հասարակության սեփականությունը, որից հետո հասարակական ենթագիտակցության մեջ առաջացնել փոփոխություններ, որոնցով կմուտացվի նաև պատմական հայրենիքի ընկալումը: Մեր ունեցած ավանդական ընկալումները, որպես էթնիկ տեսակ, տարածաշրջանի տիրոջ զգացումով ապրող ժողովուրդ, ևս կմուտացվեն: Արդյունքում դառնալու ենք պարզապես տարածաշրջանային ժողովուրդներից մեկը՝ կորցնելով սեփական դեմքը, նպատակը, սեփական առաքելության գիտակցումը»,-եզրափակում է Արա Պողոսյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Որևէ արտասովոր միջադեպ չի եղել․ ՀՀ-ում ԵՄ դիտորդները հերքում են Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը Արտառոց դեպք՝ Երևանում․ կանայք hարձակվել են nuտիկանի վրա, hարվածներ hաuցրել Մենք ապրում ենք ընտանիքիս հետ գնած տանը, ոչ թե՝ նվեր ստացած. Գևորգ Մկրտչյան Բացահայտվել է հանցագործության 87 դեպք Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում հարձակվել Եվրոպայի վրա Նախնական վարկածով՝ զինվորն ինքն է զրկել իրեն կյանքից․ իրավապահները դեպքի վայրում են Գերմանիայում ռեկորդային 35 տոննա կոկաին են առգրավել Բելառուսի սահմանային կոմիտեն հայտնել է, որ լեհերը ռետինե փամփուշտներով կրակել են փախստականների վրա Էվելինա Շահիրյանի ծննդյան 83-ամյակի խնջույքն ու հայտնի հյուրերը. Բացառիկ հոլովակ Սարuափելի վթար․ 5 մարդ մաhացել է, չորսը՝ վիրավnրվելԿյանքը փրկել չի հաջողվել․ Ավանեսյանը՝ պայթյունի ու Բաղրամյան պողոտայի տուժածների մասին ՀՀ ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Բելառուսին Մոսկվան Կիևին փոխանցել է 254 դի, ստացել՝ 32-ը Հունիսի 14-ին զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Արմեն Գուրգենի Գասպարյանի դին Ուկրաինայի պատերազմում առնվազն 56,4 հազար ռուս զինվոր է զոհվել. BBC Մոսկվայի բնակելի թաղամասում հեղեղումից առաստաղներ են փլուզվել, մեքենաներ են վնասվել (տեսանյութ) Լատվիայում արցախյան գորգերը ներկայացվում են որպես Ադրբեջшնի ավանդական գորգագործության մշակույթ (լուսանկար) Խոսքը ոչ թե հակամարտության սառեցման, այլ դրա վերջնական ավարտի մասին է. Պուտինն ասել է՝ որ դեպքում կրակի դադարեցման և բանակցություններ սկսելու հրաման կտա «Հեզբոլլահ»-ի ջոկատները գնդակոծել են Վերին Գալիլեայի իսրայելական բնակավայրերը. ԶԼՄ-ներ Շուռնուխի և Որոտանի բնակիչներն օգնություն կստանան մինչև հունիս ամիսը ներառյալ Ընդդիմադիր շարժումը հաջողելու համար պետք է վերափոխվի Մհեր Խաչատրյանը համեստագույն տղա էր, չէր վախենում հերթափոխի գնալ ամենավտանգավոր դիրքում․ Արծրուն Հովհաննիսյան Մեր ուզած Հայաստանի տեսիլն այսօր արտահայտում ենք «Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված» լոզունգով. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանն արտաքին օրակարգն օգտագործում է ներքաղաքական նպատակներով ԱՄՆ-ն 824 միլիոն դոլար է հատկացնելու Ուկրաինայի էներգահամակարգինՀայաստանի դիլետանտ իշխանությունների համար նորաձև է դարձել Ռուսաստանին քննադատելը Հիմալայան շրջանում սողանքների հետևանքով զոհեր կան Այնպիսի մի հերեշ կա իմ ու որդուս կյանքում որ մեր կյանքը սահուն չէ․ Անի Քոչարը՝ նոր բարդ փուլի մասինԱրագածավանում ավտոմեքենայից կրակոցներ են արձակել գեղեցկության սրահի ուղղությամբ Մենք ցանկանում ենք մեր հետքը թողնել Եվրո-2024-ում․ Կվարացխելիա Ադրբեջանն ու Թուրքիան ցանկանում են միանալ ԲՐԻԿՍ-ին Ucom-ը նոր հետվճարային փաթեթներ է գործարկում Հայաստանում հիմնադրվել է աերոտիեզերական մեքենաշինության դպրոց Պարզվել է Նորագավիթում հրազենի գործադրմամբ 26-ամյա երիտասարդին սպանած կասկածյալների ինքնությունը Արտակարգ դեպք՝ Արարատի մարզում․ անչափահասները ծնողներից թաքուն վերցրել են հրացան և պատահաբար կրակել մեկը մյուսինԲելառուսը ժամանակակից զենք է մատակարարել Ադրբեջանին․ Politico Գազ չի լինի մի շարք բնակավայրերում ԼՂ-ից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման ծրագիրը մեկնարկում է. կարելի է դիմել հունիսի 15-ից Ողբերգական վթարից մահացածի ինքությունը պարզվել է․ Լուսանկարներ դեպքի վայրիցԼիլուն հրապարակել է նորածին դստեր շքեղ նվերները«Եթե նա մարդ է, որին կարելի է հարգել, ապա նա դա չի անի». Զելենսկին պատմել է Սի Ծինփինի՝ իրեն տված խոստման մասին ԱՄՆ-ն աջակցում է Վրաստանում տեղի ունեցող անկարգություններին, սակայն չի դատապարտում Հայաստանի իշխանություններին՝ ցույցերը ճնշելու համար. ԶախարովաՀաղթանակ թաղամասում զինված խուլիգանության վարույթով նախաքննությունը 7 մեղադրյալի մասով ավարտվել է Չի բացառվում, որ Ադրբեջանը կեղծ տեղեկություններով շտապեցնում է ՀՀ իշխանությանը` դելիմիտացիայի հաջորդ փուլն ակտիվացնելու համար. Տիգրան Աբրահամյան Մեկ գիշերվա ընթացքում ՌԴ ՀՕՊ ուժերը որսացել են Ուկրաինայի զինված ուժերի 70 անօդաչու թռչող սարքեր ԶՊՄԿ-ի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակում Սյունիքի մարզում կազմակերպել է արյունատվության 4 ակցիա, որին մասնակցել են կոմբինատի տարբեր արտադրամասերի աշխատակիցները և ղեկավար կազմի ներկայացուցիչները Ջուր չի լինելուՈղբերգական դեպք՝ Կոտայքում․ Չարենցավանի քաղաքային զբոսայգում տղամարդու մարմին են հայտնաբերել Մեկնարկում է Եվրո-2024-ը․ Խմբային փուլի ժամանակացույցը Ոչ ոք մտադիր չէ «ընտրյալների ակումբի» դռները բացել հայ ժողովրդի առաջ. ԵՄ-ում Հայաստանին ոչ ոք չի սպասում. Մեդվեդև