Հայերեն
Որևէ արտասովոր միջադեպ չի եղել․ ՀՀ-ում ԵՄ դիտորդները հերքում են Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը Արտառոց դեպք՝ Երևանում․ կանայք hարձակվել են nuտիկանի վրա, hարվածներ hաuցրել Մենք ապրում ենք ընտանիքիս հետ գնած տանը, ոչ թե՝ նվեր ստացած. Գևորգ Մկրտչյան Բացահայտվել է հանցագործության 87 դեպք Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում հարձակվել Եվրոպայի վրա Նախնական վարկածով՝ զինվորն ինքն է զրկել իրեն կյանքից․ իրավապահները դեպքի վայրում են Գերմանիայում ռեկորդային 35 տոննա կոկաին են առգրավել Բելառուսի սահմանային կոմիտեն հայտնել է, որ լեհերը ռետինե փամփուշտներով կրակել են փախստականների վրա Էվելինա Շահիրյանի ծննդյան 83-ամյակի խնջույքն ու հայտնի հյուրերը. Բացառիկ հոլովակ Սարuափելի վթար․ 5 մարդ մաhացել է, չորսը՝ վիրավnրվել Կյանքը փրկել չի հաջողվել․ Ավանեսյանը՝ պայթյունի ու Բաղրամյան պողոտայի տուժածների մասին ՀՀ ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Բելառուսին 

Կանխատեսումներն ու մեղադրանքները, ցավոք, անընդհատ հաստատվում են. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Շատերը կհիշեն, որ նախկինում, երբ Արցախի խնդրով բանակցային գործընթացի շրջանակներում կարևոր հանդիպում պիտի լիներ կամ, օրինակ՝ որևէ միջազգային կառույցի անդամակցելու հետ կապված կարևոր հանդիպում, այն ժամանակվա ընդդիմությունը, ներառյալ Նիկոլ Փաշինյանը, տիեզերական աղմուկ-աղաղակ էին դնում: Դե, եթե այսքանը հիշեցինք, արժե հիշեցնել և այդ աղմուկ-աղաղակի բովանդակությունը, եթե մերկապարանոց մեղադրանքները կարելի է «բովանդակություն» համարել: Այն ժամանակվա ընդդիմադիրները ՀՀ նախկին ղեկավարներին (կապ չունի՝ որ մեկին), այսպես ասենք՝ «գլխավոր բանակցողին» մեղադրում էին, թե՝ «ահա՜, Արցախը ծախո՜ւմ են... գնացել են Արցախի ազատագրված տարածքները հանձնե՜ն... ԵԽ-ին անդամակցության դիմաց տարածքային զիջումներ են անելո՜ւ..., հողերը տվեցի՜ն...»:

Եվ այլն, և այդպես շարունակ: Սակայն փաստը մնում է փաստ, որ այդ ամբողջ ժամանակահատվածում (վերցնենք 1994-ից 2018 թվականների միջակայքը) Հայաստանը ներկայացնող գլխավոր բանակցողները ոչ միայն «գետնի վրա» ոչինչ չեն զիջել թշնամուն, բանակցային գործընթացում տեղի չեն տվել, ավելին՝ հնարավորն արել են՝ մեր դիրքերը պահելու համար: Այսինքն, այդ ամբողջ ժամանակահատվածում նրանց ուղղված մեղադրանքները, աղետալից «գուշակությունները» (տես վերը բերված նմուշները), այդ թվում՝ «ընդդիմադիր աշխատող» Նիկոլ Փաշինյանի ասածները չեն արդարացել, սուտ են դուրս եկել, չեն կատարվել նրանց կանխատեսումները, իսկ ոմանց պարագայում՝ միգուցե՝ երազանքները: Ընդ որում, դա ակնհայտ է եղել այդ հայտարարություններից արդեն երկու-երեք օր անց: Մաքսիմում:

Ի՞նչ է կատարվում վերջին 6 տարվա ընթացքում: Պատկերը գործնականում հակառակն է: Եթե կուզեք՝ տրամագծորեն հակառակը: Այն իմաստով, որ Նիկոլ Փաշինյանին ու նրա թիմի հիմնական դերակատարներին ուղղված գրեթե բոլոր մեղադրանքները, նրանց բոլոր բանակցային հանդիպումների, բոլոր սպասվող քայլերի վերաբերյալ կանխատեսումները համարյա մեկին մեկ հաստատվել ու հաստատվում են: Ավելին, երբ Նիկոլ Փաշինյանը, «փողոցային հուզումներ» հրահրելով, զավթեց իշխանությունը, նշվում էր, որ «նա եկել է իշխանության, որպեսզի հանձնի Արցախը»: Այդպես էլ, ըստ էության, տեղի ունեցավ: Այն ժամանակ, կհիշեք, Փաշինյանը իրեն մեջտեղից պատռում էր՝ բղավելով, թե ինքը դեռ նույնիսկ չի սկսել բանակցել, իսկ իրեն մեղադրում են Արցախը հանձնելու մեջ, հողեր հանձնելու մեջ: Դա 2018-ի օգոստոսի 17-ին էր:

Իսկ ի՞նչ եղավ իրականում: Նիկոլ Փաշինյանը ոչ միայն հանձնեց Արցախը թշնամուն, ոչ միայն պատմության մեջ մտավ որպես մի անձ, որը հայաթափել է հազարամյակներով բնիկ հայկական Արցախը, այլև ուրացավ Արցախը: Ըստ այդմ՝ բոլոր մեղադրանքները հաստատվեցին: Հաստատվեցին մեղադրանքները, որ Նիկոլ Փաշինյանի կամ նրան իշխանության բերողների նպատակը Հայաստանը Ռուսաստանի հետ թշնամացնելն է, այդպիսով՝ իբրև թե դեպի Արևմուտք «կողմնորոշվելը», իսկ գործնականում՝ Հայաստանի պետականությունը վերացնելն ու այն թուրքական ազդեցության գոտու տակ դնելն է: Այդ մեղադրանքները իրենց հաստատման, այսպես ասենք՝ «եզրափակիչ փուլում են»: Նիկոլ Փաշինյանին ու նրա թիմին հասցեագրված ու հասցեագրվող այս և մի շարք այստեղ չհիշատակված նմանօրինակ մեղադրանքները ճիշտ են դուրս գալիս, որովհետև միանգամայն ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը հենց հանձնելու «առաքելությամբ» էր եկել (բերվել) իշխանության:

Եվ երկրորդ. առկա պայմաններում, երբ գրեթե բոլորը խաղում են բաց խաղաքարտերով, քիչ թե շատ դատողունակ մարդու համար դժվար չէ կանխատեսել, թե ինչի է այս ամենը տանում, և ինչ կարգի աղետով է այս մղձավանջը շարունակվելու կամ ավարտվելու: Ներկայում Նիկոլ Փաշինյանն ու իր իշխանիկները զբաղված են ագրեսիվ քարոզով, որի նպատակը Տավուշի մի կարևոր հատված թշնամուն նվիրելն է, մեր բանակի պաշտպանական դիրքերը, տասնամյակներով ամրապնդված պաշտպանական բնագծերը ոչնչացնելն է և թշնամուն գործնականում երկրի խորքը «հրավիրելը»: Սրա մասին էլ էին ընդդիմադիրներն ու ընդդիմախոսները ժամանակին զգուշացնում:

Եվ որպես հավելում, եթե կուզեք՝ հիշեցում. նախորդ իշխանություններից որևէ մեկի դեպքում՝ մասնավորաբար 1994-2018 թվականների ընթացքում (ինչո՞ւ 1994, որովհետև 1992 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանին «հաջողվեց» տալ Արծվաշենը) երբեք Հայաստանի Հանրապետության որևէ տարածք, այդ թվում՝ թշնամուց ազատագրված ՀՀ որևէ հատված զիջելու, հանձնելու, «տալու» մասին ոչ մի խոսք չի եղել, բանակցային գործընթացում երբեք նման հարց չի բարձրացվել, իսկ, այսպես կոչված, Ալմաթիի հռչակագիրը, որը Փաշինյանը դարձրել է իր թշնամաշահ քայլերն արդարացնելու «թուղթը», այնքան անօգուտ թղթի կտոր է եղել, որ նույնիսկ մեր ոխերիմ թշնամին երբեք չի փորձել այն գոնե կեսբերան վկայակոչել: Այո, ընդդիմադիրների, ընդդիմախոսների մեղադրանքներն ու կանխատեսումները, ցավոք, հաստատվում են, բայց դա քիչ է՝ այս մղձավանջից դուրս գալու համար:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մեր ցանկացած նախաձեռնության հիմքում մարդն է, քաղաքը մարդկանց համար բարեկարգ և հարմարավետ դարձնելը. Տիգրան ԱվինյանEventHub․am-ը՝ աշխարհահռչակ Black Eyed Peas-ի Թբիլիսիի համերգի տոմսերի վաճառքի պաշտոնական ներկայացուցիչը Fastex-ը UEFA Еuro 2024-ի ցուցադրման հովանավոր էՈրևէ արտասովոր միջադեպ չի եղել․ ՀՀ-ում ԵՄ դիտորդները հերքում են Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը Արտառոց դեպք՝ Երևանում․ կանայք hարձակվել են nuտիկանի վրա, hարվածներ hաuցրել Մենք ապրում ենք ընտանիքիս հետ գնած տանը, ոչ թե՝ նվեր ստացած. Գևորգ Մկրտչյան Բացահայտվել է հանցագործության 87 դեպք Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում հարձակվել Եվրոպայի վրա Նախնական վարկածով՝ զինվորն ինքն է զրկել իրեն կյանքից․ իրավապահները դեպքի վայրում են Գերմանիայում ռեկորդային 35 տոննա կոկաին են առգրավել Բելառուսի սահմանային կոմիտեն հայտնել է, որ լեհերը ռետինե փամփուշտներով կրակել են փախստականների վրա Էվելինա Շահիրյանի ծննդյան 83-ամյակի խնջույքն ու հայտնի հյուրերը. Բացառիկ հոլովակ Սարuափելի վթար․ 5 մարդ մաhացել է, չորսը՝ վիրավnրվելԿյանքը փրկել չի հաջողվել․ Ավանեսյանը՝ պայթյունի ու Բաղրամյան պողոտայի տուժածների մասին ՀՀ ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Բելառուսին Մոսկվան Կիևին փոխանցել է 254 դի, ստացել՝ 32-ը Հունիսի 14-ին զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Արմեն Գուրգենի Գասպարյանի դին Ուկրաինայի պատերազմում առնվազն 56,4 հազար ռուս զինվոր է զոհվել. BBC Մոսկվայի բնակելի թաղամասում հեղեղումից առաստաղներ են փլուզվել, մեքենաներ են վնասվել (տեսանյութ) Լատվիայում արցախյան գորգերը ներկայացվում են որպես Ադրբեջшնի ավանդական գորգագործության մշակույթ (լուսանկար) Խոսքը ոչ թե հակամարտության սառեցման, այլ դրա վերջնական ավարտի մասին է. Պուտինն ասել է՝ որ դեպքում կրակի դադարեցման և բանակցություններ սկսելու հրաման կտա «Հեզբոլլահ»-ի ջոկատները գնդակոծել են Վերին Գալիլեայի իսրայելական բնակավայրերը. ԶԼՄ-ներ Շուռնուխի և Որոտանի բնակիչներն օգնություն կստանան մինչև հունիս ամիսը ներառյալ Ընդդիմադիր շարժումը հաջողելու համար պետք է վերափոխվի Մհեր Խաչատրյանը համեստագույն տղա էր, չէր վախենում հերթափոխի գնալ ամենավտանգավոր դիրքում․ Արծրուն Հովհաննիսյան Մեր ուզած Հայաստանի տեսիլն այսօր արտահայտում ենք «Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված» լոզունգով. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանն արտաքին օրակարգն օգտագործում է ներքաղաքական նպատակներով ԱՄՆ-ն 824 միլիոն դոլար է հատկացնելու Ուկրաինայի էներգահամակարգինՀայաստանի դիլետանտ իշխանությունների համար նորաձև է դարձել Ռուսաստանին քննադատելը Հիմալայան շրջանում սողանքների հետևանքով զոհեր կան Այնպիսի մի հերեշ կա իմ ու որդուս կյանքում որ մեր կյանքը սահուն չէ․ Անի Քոչարը՝ նոր բարդ փուլի մասինԱրագածավանում ավտոմեքենայից կրակոցներ են արձակել գեղեցկության սրահի ուղղությամբ Մենք ցանկանում ենք մեր հետքը թողնել Եվրո-2024-ում․ Կվարացխելիա Ադրբեջանն ու Թուրքիան ցանկանում են միանալ ԲՐԻԿՍ-ին Ucom-ը նոր հետվճարային փաթեթներ է գործարկում Հայաստանում հիմնադրվել է աերոտիեզերական մեքենաշինության դպրոց Պարզվել է Նորագավիթում հրազենի գործադրմամբ 26-ամյա երիտասարդին սպանած կասկածյալների ինքնությունը Արտակարգ դեպք՝ Արարատի մարզում․ անչափահասները ծնողներից թաքուն վերցրել են հրացան և պատահաբար կրակել մեկը մյուսինԲելառուսը ժամանակակից զենք է մատակարարել Ադրբեջանին․ Politico Գազ չի լինի մի շարք բնակավայրերում ԼՂ-ից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման ծրագիրը մեկնարկում է. կարելի է դիմել հունիսի 15-ից Ողբերգական վթարից մահացածի ինքությունը պարզվել է․ Լուսանկարներ դեպքի վայրիցԼիլուն հրապարակել է նորածին դստեր շքեղ նվերները«Եթե նա մարդ է, որին կարելի է հարգել, ապա նա դա չի անի». Զելենսկին պատմել է Սի Ծինփինի՝ իրեն տված խոստման մասին ԱՄՆ-ն աջակցում է Վրաստանում տեղի ունեցող անկարգություններին, սակայն չի դատապարտում Հայաստանի իշխանություններին՝ ցույցերը ճնշելու համար. ԶախարովաՀաղթանակ թաղամասում զինված խուլիգանության վարույթով նախաքննությունը 7 մեղադրյալի մասով ավարտվել է Չի բացառվում, որ Ադրբեջանը կեղծ տեղեկություններով շտապեցնում է ՀՀ իշխանությանը` դելիմիտացիայի հաջորդ փուլն ակտիվացնելու համար. Տիգրան Աբրահամյան Մեկ գիշերվա ընթացքում ՌԴ ՀՕՊ ուժերը որսացել են Ուկրաինայի զինված ուժերի 70 անօդաչու թռչող սարքեր ԶՊՄԿ-ի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակում Սյունիքի մարզում կազմակերպել է արյունատվության 4 ակցիա, որին մասնակցել են կոմբինատի տարբեր արտադրամասերի աշխատակիցները և ղեկավար կազմի ներկայացուցիչները Ջուր չի լինելու